

Երաշխիքային սպասարկման պայմաններ
საგარანტიო ტალონი
ՀԱՐԳԵԼԻ ԳՆՈՐԴ
“Samsung Electronics Co., Ltd.” ընկերությունը («Սամսունգ Էլեկտրոնիքս Կո. Լտդ»)՝ Samsung Electronics խմբի գլխամասային ընկերությունը, որը հանդիսանում է Samsung ապրանքանիշի (արտադրանքի) արտադրող (հետագայում՝ Արտադրող), հասցե՝ Կորեայի Հանրապետություն, Կյոնգի-Դո, ք. Սուվոն, Ենգտոնգ-Գու, Սամսունգ-Րո, 129՝ գրանցված Սուվոն քաղաքի Արևելյան շրջանի դատարանի գրանցամատյանում (գրանցման № 000905) 13.01.1969թ, հայտնում է իր խորին երախտագիտությունը Ձեր ընտրության համար: Մենք արեցինք ամեն հնարավորը, որպեսզի տվյալ ապրանքը բավարարի Ձեր պահանջներին, իսկ որակը համապատասխանի աշխարհի լավագույն նմուշներին:
«Սամսունգ Էլեկտրոնիքս Կո., Լտդ.» սահմանում է ծառայության ժամկետ իր արտադրանքի համար ` Օգտագործողի ձեռնարկի կիրառման դեպքում` կենցաղային տեխնիկա–7 տարի, հեռուստացույցներ, մոնիտորներ, խոհանոցային օդամաքրիչներ, վիդեո տեխնիկա – 5 տարի, բջջային հեռախոսներ, պլանշետներ, մոդեմներ, պրոեկտորներ –3 տարի։ Ծառայության ժամկետը հաշվարկվում է ապրանքը սպառողին փոխանցելու օրվանից: Եթե ապրանքի տեղափոխման օրը հնարավոր չէ հաստատել, ապա այդ ժամանակահատվածները հաշվարկվում են ապրանքի արտադրության օրվանից:
Արտադրանքի պահպանումն ու տեղափոխումը պետք է կատարվեն բեռնաթափման նշանների համաձայն (առկայության պարագայում) ատադրողի գործարանային փաթեթավորմամբ : Թույլ մի տվեք տուփի խոնավացում :Արտադրանքի ծառայության ժամկետը լրանալուց հետո , պրոֆիլակտիկ աշխատանքները իրականացնելու և հետագա անվտանգ շահագործման կամ ուտիլիզացիայի մասին խորհրդատվություն ստանալու նպատակով ,Արտադրողը խորհուրդ ` տալիս դիմել Լիազորված Սպասարկման Կենտրոն (ԼՍԿ) :
Սպասարկման լիազորված կենտրոնների (ՍԼԿ) հասցեների և հեռախոսահամարների մասին կարող եք տեղեկանալ «Միասնական աջակցության ծառայություն» կամ այցելելով կայքը: Մենք համառորեն խորհուրդ ենք տալիս Ձեզ դիմել ՍԼԿ, եթե խնդիրներ են ծագում ապրանքի շահագործման կամ աշխատանքի հետ:
«Սամսունգ Էլեկտրոնիքս Կո., Լտդ.»-ի կողմից Հայաստանի Հանրապետություն մատակարարման համար նախատեսված բոլոր ապրանքները արտադրված են հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շահագործման պայմանները և օժտված են համապատասխանեցման պաշտոնական նշաններով ապրանքի և փաթեթավորման վրա:
Թյուրիմացություններից խուսափելու նպաատակով համառորեն խնդրում ենք ուշադրությամբ ուսումնասիրել Օգտատիրոջ ձեռնարկը, երաշխիքային պարտավորությունների պայմանները , ստուգել երաշխիքային կտրոնի լրացման ճշտությունը :Արտադրանքի վաճառքը պետք է իրականացվի գործող օրենսդրության պահանջների համապատասխան : Երաշխիքային կտրոնը վավեր է միայն վերջինիս վրա ճիշտ և հստակ նշված արտադրանքի մոդելի , սերիական համարի, վաճառքի ամսաթվի , վաճառող ընկերության հստակ երևացող կնիքի առկայության դեպքում :Արտադրանքի մօդելը և սերիական համարը պետք է համապատասխանեն երաշխիքային կտրոնում նշված մոդելին և սերիական համարին :
Այս պայմանները խախտելու, ինչպես նաև երաշխիքային կտրոնի տվյալները փոխելու, մաքրելու կամ վերագրելու դեպքում, երաշխիքային կտրոնը անվավեր է ճանաչվում:
Այս դեպքում, երաշխիքային ծառայություն ստանալու համար դուք պետք է տրամադրեք ֆիսկալ կամ այլ փաստաթուղթ, որը հաստատումէ սարքի ձեռքբերման ամսաթիվը: Եթե հնարավոր չէ պարզել ապրանքի վաճառքի ամսաթիվը, ապա սպառողների իրավունքների Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան, երաշխիքային ժամկետը հաշվարկվում է ապրանքի արտադրման ամսաթվից:
Տվյալ երաշխիքային կտրոնով «Սամսունգ Էլեկտրոնիքս Կո., Լտդ.»-ն հաստատում է սպառողների իրավունքների պաշտպանության մասին գործող օրենքով սահմանված սպառողների պահանջների բավարարման պարտավորությունների ստանձնումը, ապրանքի թերությունների հայտնաբերման դեպքում, եթե ապրանքի թերությունները առաջացել են Արտադրողի պատճառով:
«Սամսունգ Էլեկտրոնիքս Կո., Լտդ.» իրավունք է վերապահում մերժել սպառողների պահանջները կատարելուց և անվճար սպասարկում տրամադրելուց ստորև ներկայացված պայմանները խախտելու դեպքում: Երաշխիքային պարտականությունների և անվճար սպասարկման ծառայությունը իրականացվում է այն երկրի օրենսդրությանը համապատասխան, որտեղ իրականացվում է երաշխիքային և անվճար սպասարկումը:
«Սամսունգ Էլեկտրոնիքս Կո., Լտդ.» սահմանում է երաշխիքային ժամկետ՝ հաշվարկված վաճառքի ամսաթվից և անվճար երաշխիքային սպասարկման ժամկետ՝ հաշվարկված երաշխիքային ժամկետի ավարտից, որը նշված է 2-3-րդ էջի աղյուսակում և հաշվարկվում է ` շահագործման կանոնների պահպանման դեպքում: Այս դեպքում երաշխիքային ժամկետը և անվճար երաշխիքային սպասարկման ժամկետը սահմանափակվում է արտադրանքի սպասարկման սահմաններով:
Երաշխիքային պարտականությունների և անվճար սպասարկման ծառայության պայմանները Արտադրողի երաշխիքային պարտականությունները Հայաստանի Հանրապետության տարածքում տարածվում են միայն այն ապրանքների վրա, որոնք նախատեսված են «Սամսունգ Էլեկտրոնիքս Կո., Լտդ.»-ի կողմից ՀՀ տարածք մատակարարվելու և իրացվելու համար և համապատասխանում են ՀՀ սահմանած ստանդարտներին:
Անվճար սպասարկման ծառայություն նշանակում է Արտադրողի լրացուցիչ պարտականությունը վերացնելու ապրանքի այն թերությունները (դեֆեկտ), որոնք առաջացել են Արտադրողի մեղքով, առանց գնորդից (սպառողից) վճարը գանձելու պայմանով:
Երաշխիքային կամ անվճար սպասարկման ժամկետի ընթացքում անսարք մասերի (դետալերի, հանգույցների, հավաքված միավորների) փոխելը չի բերում նոր երաշխիքային կամ անվճար սպասարկման նոր ժամկետի սահմանմանը ապրանքի կամ նրա փոխված մասերի համար: Արտադրողը անընդհատ կատարելագործում է սպառողական հատկությունների ծրագրային ապահովումը (ԾԱ), որոնք կիրառվում են արտադրանքներում, մի շարք արտադրանքների հնարավորություն տալով օգտագործողին ինքնուրույն թարմեցնել ԾԱ, ծրագրերի օգնությամբ, որոնք մատչելի են ընկերության պաշտոնական ռեսուրսներում, ինչպես նաև ԾԱ թարմեցում ինքնաբերաբար ռեժիմում օգտագործողի համաձայնությամբ: Արտադրողը պատասխանատվություն չի կրում արտադրանքում ԾԱ նախնական տարբերակի պահմանման համար, որը տեղադրված է եղել գնման ժամանակ կամ երաշխիքային սպասարկման ժամկետի ընթացքում առանձ արտադորղի մասնակցությամբ: Արտադրողը խորհուրդ է տալիս արտադրանքում միշտ օգտագործել ԾԱ ակտուալ տարբերակը:
Արտադրանքի հավաքածուի մեջ մտնող պարագայի երաշխիքային ժամկետը հավասարվում է հիմնական արտադրանքի ժամկետին՝ բացառությամբ հետևյալների:
ա) Էեկտրական սնուցման աղբյուրներ (մարտկոցներ), պրոյեկտորների լամպեր և լուսավորող լամպեր այն ապրանքներում, որոնցում լուսավորող լամպերի փոխարինման կարգը նկարագրված է օգտագործման ձեռնարկում,
բ) միացման մալուխների (եթե դրանք չեն հանդիսանում լիցքավորող սարքավորման բաղկացուցիչ մաս), ականջակալների, տեղեկատվության տարատեսակ կրիչների (ծրագրային ապահովման և դրայվերային դիսկեր, հիշողության քարտեր),
գ) շապիկներ, պայուսակներ, հաղորդափոկ, փոխանցման լարեր, մոնտաժային միջոցներ, գործիք, ապրանքին կից փաստաթղթեր,
դ) Տարբեր տեսակի տեղեկատվության կրիչների վրա արտադրանքի հետ լրակազմով մատակարարվող ծրագրային ապահովման (ԾԱ) և դրայվերներ, (ներառյալ, բայց չսահմանափակելով ԾԱ-ով, ապրանքի կոշտ մագնիսական սկավառակների վրա), ինչպես նաև ԾԱ-ի տեղադրման և կարգավորման անհրաժեշտության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի թերության առկայությունը առաջացել է արտադրողի մեղքով:
Լրացուցիչ`
ա) սառնարանների համար. հոտերի կլանիչներ, օդի թարմացուցիչներ (բիոդեզոդորատորներ), ֆիլտրեր, դարակների, արկղերի, պատվանդանների և սառնարանում մթերքների պահպանման համար այլ տարողությունների նկատմամբ,
բ) վառարաններ եւ միկրոալիքային վառարաններ` մետաղալար դարակ, ծակոտկեն մետաղալար դարակ, տապակելու մետաղալար դարակ, թխելու սկուտեղ, կերամիկական սկուտեղ, կոնվենցիայով սկուտեղ,եռարան սկուտեղ, ջրի դարակ, ապաշոգեխաշվող տարա, ապաշոգեխաշվող սկուտեղ, գազաբալոններ `այրիչի խցաններ, այրիչի բաժակներ, ուտեստներ,
գ) փոշեկուլների համար. խողովակներ, փողակ, խոզանակներ, գլխադիրներ, փոշեզտիչներ, ֆիլտրեր,
դ) լվացքի և սպասք լվացող մեքենաների համար. ջրի մատակարարման/դատարկման խողովակներ,
ե) օդափոխիչների և խոհանոցի օդատարերի համար. ֆիլտրեր։
Արտադրողը չի կրում երաշխիքային պատասխանատվություն և չի իրականացնում անվճար սպասարկման ծառայություն հետևյալ դեպքերում`
ա) եթե անձնական (կենցաղային, ընտանեկան) կարիքների համար նախատեսված ապրանքը օգտագործվել է ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար, ինչպես նաև նրա անմիջական նշանակությանը չհամապատասխանող այլ նպատակների համար,
բ) Օգտագործողի ձեռնարկում և արտադրանքի լրակազմության հետ սպառողին փոխանցվող այլ փաստաթղթերում շարադրված շահագործման կանոնների և պայմանների խախտման, ապրանքի տեղադրման դեպքերում,
գ) եթե ապրանքը ունի ոչ պատշաճ վերանորոգման հետքեր (ոչ օրիգինալ պագեստամասեր օգտագործում, վերանորոգում ոչ մասնագիտացված անձանց կողմից),
դ) եթե թերությունը առաջացել է կառուցվածքի կամ ապրանքի ծրագրի փոփոխության պատճառով, Արտադրողի կողմից չնախատեսված արտաքին սարքերի միացման դեպքում,
ե) եթե թերությունը առաջացել է անհաղթահարելի ուժերի, դժբախտ պատահարների, սպառողի կամ երրորդ անձանց դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների արդյունքում,
զ) եթե սարքը օգտագործողին հանձնելու պահից հետո ի հայտ են եկել թերություններ` մեխանիկական վնասվածքի, խոնավության
ազդեցության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, օքսիդացման, քայքայման, օտար իրերի, ջրի և այլ հեղուկների, միջատների կամ կենդանիների ներթափանցման հետևանքով, է) եթե պահանջվում է տեսա-ձայնային գլխիկների, տարբեր տեսակի կրիչներից տեղեկատվության կարդալու համար հաղորդակների մաքրումը,
ը) եթե վնասվածքները (թերությունները) առաջացել են համակարգչային վիրուսների կամ նմանատիպ ծրագրերի ազդեցությամբ, ծածկագրի (կոդերի) տեղադրման կամ փոփոխության, ԾԱ-ի մոդիֆիկացիայի և/ կամ վերատեղադրման, նախորդ տեղադրված ԾԱ մոդիֆիկացիայի և/ կամ վերատեղադրման, երրորդ արտադրողների ԾԱ-ի տեղադրմամբ և օգտագործմամբ, կոշտ մագնիսական սկավառակների կուտակիչների չափակարգությամբ, սպասարկման կոդերի օգտագործմամբ,
թ) եթե թերությունները առաջացել է շահագործման ընթացքում բնականոն մաշվածության հետևանքով, այդ դեպքում բնականոն մաշվածության տակ հասկացվում է շահագործման հետևանքները, որոնք առաջ են բերել տեխնիկանան վիճակի և արտաքին տեսքի վաթարացման` կապված երկարաժամկետ օգտագործման հետ,
ժ) եթե վնասվածքները (թերությունները) առաջացել են սնուցման մալուխների, հեռահաղորդակցման կայաների և ռադիոալիքի հզորության պատճառով, այդ թվում նաև տարածքի ռելիեֆի և այլ նմանատիպ շրջապատաի յուրահատկություններից, ցանցի ծածկույթի գոտիի սահմանում կամ սահմանից դուրս հեռախոսի օգտագործման հետևանքով արտահայտվող թերություններ արտադրանքին, այլ անհամապատասխան կամ անսարք արտաքին սարքերի միացում,
ի) եթե վնասվածքները առաջացել են ոչ ստանդարտ (ոչ օրիգինալ) և/կամ անորակ (վնասված) օժանդակ նյութերի, պարագաների, պահեստամասերի, սնուցման սարքերի, տարատեսակ ինֆորմացիայի կրիչների (ներառյալ բայց չսահմանափակվող, ձայնա տեսա երիզներով, CD, DVD սկավառակներով, հիշողության քարտերով, SIM քարտերով և քարթրիջներով ) օգտագործման հետևանքով,
թ) եթե վնասվածքները առաջացել են անհամապատասխան ֆայլերի (երգերի, գրաֆիկական, տեսա և այլ ֆայլեր, JAVA հավելումներ և նմանատիպ ծրագրեր) ստացման, տեղադրման կամ օգտագործման հետևանքով,
ժ) Եթե արտադրանքի համապատասխան պիտակների վրայից տվյալները ջնջված են, փոփոխված են կամ չեն համապատասխանում երաշխիքային կտրոնի մեջ լրացված տվյալներին` արտադրանքը ենթակա չէ երաշխիքային սպասարկման,
ի) Եթե օգտագործվել է պրոֆեսիոնալ դիսպլեյի (LFD) ոչ հաստատված պաշտպանիչ տուփ,
լ) Ցանկացած վնաս, որն առաջացել է շահագործման կամ տեխնիկական սպասարկման հրահանգները չպահպանելու արդյունքում, որը պարունակվում է ցանկացած շահագործման ուղեցույցում կամ օգտագործողի ուղեցույցում, որը հասանելի է ապրանքի հետ:
Այս ապրանքի օգտգործումը (TV; Monitor) արգելվում է առեւտրային եւ գործարար միջավայրում եւ ներառում է հետեւյալ սահմանափակումները `ցանկացած օգտագործման ժամանակ շահույթի կամ ֆինանսական շահի համար, հանրային ցուցադրումը ակումբներում, բարերում եւ ռեստորաններում, կամ որեւէ առեւտրային օգտագործման շարունակական եւ կանխամտածված երկարաժամկետ լուրերի դրսեւորում, ստատիկ կամ ֆիքսված պատկերներ, ինչպիսիք են գրաֆիկների, ինչպես նաեւ պատկերները 4:3 ձեւաչափով, կամ վիդեո գոհ կանոնավոր սեւ շերտերով:
Ապրանքին կից ներկայացվող փաստաթղթերում նկարագրված ապրանքի լարումը և տեղադրումը (հավաքումը, միացումը և այլն), կարող են իրականացվել ինչպես օգտագործողի, այնպես ել ՍԼԿ-ի մասնագետների և վաճառող կազմակերպությունների կողմից (վճարովի հիմունքներով): Ընդ որում ապրանքը տեղադրած անձը /կազմակերպությունը/ պատասխանատվություն է կրում տեղադրման /լարման/ ճշտության և որակի համար: Խնդրում ենք Ձեզ ուշադրություն դարձնել սարքավորման տեղադրման ճշտությանը, ինչպես նրա հուսալի աշխատանքի, այնպես էլ երաշխիքային և անվճար սպասարկման ծառայության ստացման համար:
Խնդրում ենք Ձեզ իրականացնել բջջային հեռախոսի կամ այլ թվային սարքերի հիշողության մեջ Ձեր կողմից պահվող բոլոր տվյալների լրացուցիչ պատճենահանումը արտաքին կրիչի վրա:
«Սամսունգ Էլեկտրոնիքս Կո., Լտդ.»-ն պատասխանատվություն չի կրում Samsung արտադրանքով ուղղակի կամ անուղղակի ձևով մարդկանց, տնային կենդանիներին, ունեցվացքին հնարավոր վնասի համար, եթե դա պատահել է շահագործման պայմաններին և կանոններին չհետևելու արդյունքում, ինչպես նաև սարքի տեղադրման ժամանակ, գնորդի (սպառողի) կամ երրորդ անձանց դիտավորյալ կամ անուշադիր գործողություններից: Ինչպես նաև «Սամսունգ Էլեկտրոնիքս Կո., Լտդ.»-ն պատասխանատվություն չի կրում հնարավոր վնասի, ուղղակի կամ անուղղակի ձևով հասցրած համապատասխան նշանակության Samsung արտադրանքների տվյալներին կորստի, վնասվածքի, տվյալների և տեղեկատվության կորստի հետևանքով:
Արտադրողի լրացուցիչ պարտավորությունները
Որոշ պահեստամասերի հետ կապված Արտադրողը սահմանել է լրացուցիչ պարտավորություն (արտադրողի կողմից առաջացած անսարքության դեպքում մասի անվճար տրամադրում): Մասը տրամադրվում է անվճար, եթե վերանորոգումը կատարվում է լիազորված սպասարկման կենտրոնի կողմից։ Ավելի մանրամասն տեղեկատվություն կգտնեք ընկերության կայքում՝ http://www.samsung.com/ru/support, ինչպես նաև զանգահարելով Samsung-ի միասնական աջակցության ծառայություն:
Հարգելի Գնորդ!
Շնորհակալություն ենք հայտնում Samsung-ի արտադրանք ձեռք բերելու համար:
Samsung-ի Միասնական աջակցության ծառայությունը միշտ պատրաստ է օգնել ձեզ՝
Ինտերնետով՝
Ընկերության կայքի «Աջակցություն» բաժնում՝ www.samsung.com/ru/support, հասանելի են՝ տեղեկատվական նյութեր, ծրագրային ապահովում, շահագործման խորհուրդներ, օգտագործման վիդեո կանոններ, օնլայն խորհրդատվություն, հետադարձ կապի տեսակներ
Հեռախոսով՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ.............................0-800-05-555
Նամակով՝
Փոստային հասցե՝ 123242,Մոսկվա, փ/ա 45.
Samsung ապրանքատեսանկների մասին ամբողջական տեղեկատվությունը կարող եք ստանալ ընկերության պաշտոնական կայքում՝ www.samsung.com
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՄՍԱԹՎԻ ՈՐՈՇՈՒՄ
Ամսաթիվը ծածկագրված է արտադրանքի սերիական համարում, օրինակ` R1XW234567S
Վերջին նշանը (S) – ստուգիչ տառն է (երբեմն կարող է ներկա չլինել),
Վերջին հինգ թվերը (34567) – սերիական համարն է,
Վերջից վեցերորդ նշանը (2)– արտադրման ամիսն է,
Վերջից յոթերորդ նշանը (W) – արտադրման տարին է,
Արջևում հնարավոր է գտնվեն 3-ից 7 նշաններ: զանգի արժեքը ճշտելու համար դիմեք ծառայությունը մատուցող օպերատորին
ԱՄՍՎԱ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ:
1…..9 համարների կարգով (հունվար……. սեպտեմբեր), A – հոկտեմբեր,
B – նոյեմբեր, C- դեկտեմբեր:
ՏԱՐՎԱ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ:
F-2014, G-2015, H-2016, J-2017, K-2018, M-2019, N-2020, R-2021, T-2022, W-2023, X-2024, Y-2025, L-2026, P-2027, Q-2028, S-2029, Z-2030
Հայաստանում Samsung-ի լիազորված սպասարկման կենտրոնների հասցեները
Քաղաք |
Անուն |
Հասցե |
Հեռախոս |
Սպասարկվող սարքավորումների տեսակը |
Դիրքը քարտեզի վրա |
||
Երևան |
"ADD" |
Սարյան, 20 |
+374(10)586048 |
Շարժական սարքեր, Հաշվողական սարքեր |
|||
Երևան |
"Zigzag" |
Չարենց, 25 |
+374(11)900800 |
Հեռուստատեսություն և աուդիո, Կենցաղային տեխնիկա |
|||
Երևան |
"Pretty Way" |
Ադմիրալ Իսակովի, 48/1 |
+374(60)707070 |
Հեռուստատեսություն և աուդիո, Կենցաղային տեխնիկա |