Ստեղծե՛ք ձեր նախընտրած դիզայնը
Սառնարան, որը հարմարվում է ձեր ոճին, կարիքներին և ապրելակերպին:
Համադրեք ձեր նախընտրած գույներն ու ֆակտուրաները և ստեղծեք ձեր յուրահատուկ ինտերիերային սառնարանը:
Յուրահատուկ ոճ և անհատական դիզայն
Ավելացրե՛ք անհատականություն ձեր ինտերիերին: Ընտրե՛ք ձեր սեփական համադրությունը և փոխեք այն ըստ անհրաժեշտության: Պատկերացրեք, որ ձեր խոհանոցը մաքուր կտավ է, որտեղ կարող եք ստեղծագործել տարբեր գույների և ֆակտուրաների միջոցով:
Ընտրեք ձեր համադրությունը
Bespoke սառնարանների մի քանի տեսակներ կան. սառցախցիկով սառնարան, մեկդռնանի սառնարան և մեկդռնանի սառցարան: Համադրելով տարբեր տեսակներ՝ դուք կարող եք ստեղծել ձեր կատարյալ համադրությունը, որը անպայման կբավարարի ձեր բոլոր կարիքները խոհանոցում։ Փորձեք սկսել մեկ Bespoke սառնարանով, և հետո համալրեք նորով, ոչ թե փոխարինեք այն, երբ ձեր պահանջները կփոփոխվեն:
Լավագույն հատկանիշները մեկ սառնարանում
Bespoke սառնարանները հագեցած են բոլոր անհրաժեշտ հնարավորություններով՝ բավարարելու սննդամթերքի և ըմպելիքների պահպանման բազմազան պահանջները:
Bespoke սառնարաններով ավելի շատ ինտերիերի օրինակներ՝ ոգեշնչման համար
Samsung-ի պաշտոնական գործընկերները Հայաստանում
Ձեռք բերե՛ք Samsung-ի ապրանքատեսականին պաշտոնական գործընկերներից:
- * Երկքայլ ծալովի դարակ
- ** Ցուցադրված բոլոր բնութագրերը կարող են տարբերվել իրական բնութագրերից:
- *** Պատի և սարքավորման միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 12 մմ: Առաջարկվող հեռավորությունը 50 մմ է:
- **** Սարքավորումների միջև հեռավորությունը 7մմ կամ 15մմ է: Այն կարող է տարբեր լինել՝ կախված մոդելի տեսակից և դուռը բացելու ուղղությունից: