Galaxy Z Fold6՝ համակարգչի հզորությունը ձեր գրպանում։ Ավելի հզոր, քան երբևէ, գերբարակ և գերարտադրողական էկրանով։ Իսկ այժմ նաև ծալվող սմարթֆոնների համար նախատեսված Galaxy AI Արհեստական բանականությամբ։
Galaxy AI արհեստական բանականությունը ծալովի Galaxy-ներում
ՇՐՋԱՆԱԳԾԵ՛Ք ՈՐՈՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շրջանագծե՛ք որոնելու համար մեծ էկրանի վրա
Սմարթֆոնում որոնման արդյունավետ եղանակ՝ բավական է շրջանագծել։ Բարձրացրե՛ք ձեր արտադրողականությունը մեծ ծալվող էկրանի շնորհիվ՝ օգտագործելով մատները կամ S Pen էլեկտրոնային գրիչը։
Նշումների օգնական
Ամենահեշտ միջոցը ծալովի Galaxy մոդելների վրա համառոտագրություններ ստեղծելու համարԴասախոսությունների նշումները կարելի է անել մի քանի հպումով, նույնիսկ բազմաֆունկցիոնալության պայմաններում։ Նշումների օգնականը վերածում է գրառումները տեքստի և կազմակերպում. նշումները՝ ստեղծելով հարմարավետ ամփոփագրեր։ Մնացած բոլոր դեպքերում օգտվեք S Pen գրիչից, որը մեծ էկրանի վրա կարող է հրաշքներ գործել։
Լուսանկարահանման օգնական
Խմբագրե՛ք առանց բարդության։ Galaxy AI-ի օգնությամբԽմբագրե՛ք լուսանկարներն այնպես, ինչպես կցանկանաք, Object Aware ալգորիթմի օգնությամբ։ Օգտվե՛ք Լուսանկարահանման օգնական ֆունկցիայից։ Պարզապես պահե՛ք օբյեկտը մատով՝ այն տեղաշարժելու, հեռացնելու կամ մեծացնելու համար։ Լուսանկարի անկյան թեքությունը փոխելը կամ ֆոնի բացակա հատվածները լրացնելը նույնքան հեշտ է։
Թարգմանիչ
Առավել հարմարավետ թարգմանիչը՝ կրկնակի էկրանի ռեժիմի շնորհիվ,Ճանապարհորդու՞մ եք և կարիք ունեք շփվել տեղաբնակների հե՞տ։ Թարգմանչի ֆունկցիան ապահովում է ակնթարթային թարգմանություն և՛ երբ ուզում եք արտահայտել ձեր մտքերը, և՛ երբ լսում եք օտար լեզվով անցկացվող միջազգային կոնֆերանսը, և թե՛ զբոսավարի հետ շփվելիս։
Սինքրոն թարգմանություն
Հեռախոսազանգեր՝ առանց լեզվական խոչընդոտներիՎայրկենապես թարգմանե՛ք հեռախոսային խոսակցությունները։ Ֆունկցիան կատարելապես հարմար է տարբեր հավելվածների մեջ իրական ժամանակում աուդիոթարգմանության համար, նույնիսկ եթե զանգի ընթացքում օգտագործվում է երկու լեզու։
ՆԵՐԳՐԱՎՎԵ՛Ք ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
*DARK AND DARKER MOBILE՝ KRAFTON, INC. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆ ԿԱՄ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆ։
Դարձե՛ք պրոֆի։ ProVisual Engine
Դիմավորե՛ք Fold մոդելների համար նախատեսված տեսախցիկների ամենահզոր համակարգը։ Նորացված NPU-ի, առաջադեմ բնութագրերի և ProVisual ալգորիթմի համադրությունը կփոխի ձեր պատկերացումը մուլտիմեդիայի մասին։
դիմային տեսախցիկ
-
10 ՄՊ Տեսախցիկ արտաքին էկրանի մեջ
-
4 ՄՊ Էկրանի ստորին տեսախցիկ
Հիմնական տեսախցիկ
-
12 ՄՊ Գերլայնանկյուն տեսախցիկ
-
50 ՄՊ Լայնանկյուն տեսախցիկ Օպտիկական որակի կրկնապատիկ մոտեցում
-
10 ՄՊ Օպտիկական եռապատիկ մոտեցում Առավելագույն ուշադրություն մանրուքներին
Առավելագույն ուշադրություն մանրուքներին
50-մեգապիքսելանոց բարձր հստակությամբ տեսախցիկը ապահովում է յուրաքանչյուր մանրուքի իրական փոխանցում ցնցող հստակությամբ և պայծառությամբ։
Բարձրացրե՛ք պայծառությունը Super HDR-ի շնորհիվ
Նայե՛ք և հավատացե՛ք։ Super HDR-ը նշում է անհրաժեշտ տարրերը, ինչի շնորհիվ դրանք ավելի տեսանելի ու առավել տպավորիչ են դառնում նույնիսկ մինչև լուսանկարելու պահը։
Ինչու՞ անցնել Galaxy-ի։
Ամուր։ Հուսալի։ Որակյալ
Փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից
Մեր նպատակն ավելի կայուն ապագան է։
Հաճախ տրվող հարցեր
Անկյունի կարգավորում
- Հաջորդականությունները կրճատված են և մոդելավորված։ Արդյունքները բերված են բացառապես որպես օրինակ։ Ծառայության հասանելիությունը կախված է երկրից, լեզվից և սարքի մոդելից։ Պահանջվում է համացանցի հասանելիություն։ Օգտատերերից կարող է պահանջվել ներբեռնել Android համակարգի և Google հավելվածի ամենավերջին տարբերակը։ Աշխատում է համատեղելի հավելվածների և մակերևույթների հետ։ Արդյունքները կարող են տարբերվել՝ կախված տեսողական համապատասխանությունից։ Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ։
- Նշումների օգնական ֆունկցիայի շրջանակներում Ամփոփագիր ֆունկցիան օգտագործելու համար անհրաժեշտ է միանալ ցանցին և մուտք գործել Samsung օգտահաշիվ։ Ծառայության հասանելիությունը կախված է լեզվից։ Նշումների օգնական ֆունկցիայի շրջանակներում Ամփոփագիր ֆունկցիան ակտիվանում է առավելագույն քանակությունը չգերազանցող որոշակի թվով սիմվոլների օգնությամբ։ Նշումների օգնական ֆունկցիայի շրջանակներում ձայնագրման ֆունկցիան կարող է հասանելի չլինել որոշ երկներում։ Հնարավոր է մշակել մինչև 3 ժամ տևողության ձայնային ֆայլեր։ Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ։
- Galaxy Z Fold-ի նախորդ մոդելների հետ համեմատ։
- Հաստությունը չափվել է ապակու վերին և ստորին ծայրերի միջև՝ բացված վիճակում։
- Գույնի հասանելիությունը կախված է տարածաշրջանից։
- Galaxy Z Fold6-ը չունի S Pen էլեկտրոնային գրիչի համար նախատեսված ներկառուցված սլոթ։ S Pen-ը վաճառվում է առանձին։ Օգտագործե՛ք միայն Galaxy Z Fold-ի համար նախատեսված S Pen գրիչ։ S Pen Fold Edition-ը համատեղելի է Galaxy Z Fold5 և Z Fold6 մոդելների հետ։ Բոլոր այլ S Pen-ներն ու ստիլուսները կարող են վնասել էկրանը։ S Pen-ը կարելի է օգտագործել միայն հիմնական էկրանի վրա։
- Չաթ Օգնական ֆունկցիայի շրջանակներում Տեքստի Գեներատոր ֆունկցիան պահանջում է միանալ ցանցին և մուտք գործել Samsung օգտահաշիվ։ Ֆունկցիան ակտիվանում է, երբ հասնում եք որոշակի թվով նշանների։ Ծառայության հասանելիությունը կարող է կախված լինել լեզվից։ Արդյունքների ճշգրտությունը չի երաշխավորվում։
- Վեբ օգնական ֆունկցիայի շրջանակներում Ամփոփագիր ֆունկցիան պահանջում է միանալ ցանցին և մուտք գործել Samsung օգտահաշիվ։ Ծառայության հասանելիությունը կարող է կախված լինել լեզվից։ Որոշակի վճարովի վեբ-կայքերում ծառայությունը կարող է դրսևորել սահմանափակ ֆունկցիոնալություն կամ լինել անհասանելի։ Գործում է նշանների թվի սահմանափակում։ Արդյունքների ճշգրտությունը չի երաշխավորվում։
- Լուսանկարահանման օգնական ֆունկցիայի շրջանակներում Խելացի Խմբագրիչ ֆունկցիայի աշխատանքի համար անհրաժեշտ է միանալ համացնացին և մուտք գործել Samsung օգտահաշիվ։ Խելացի Խմբագրիչի օգնությամբ խմբագրելուց հետո ստացվում է մինչև 12ՄՊ ծավալով լուսանկար։ Պահպանման ժամանակ պատկերի վրա տեղադրվում է տեսանելի ջրային նշան, որը մատնանշում է, որ նկարը ստացվել է AI-ի օգնությամբ։ Ստեղծված պատկերի ճշգրտությունը և հուսալիությունը չեն երաշխավորվում։
- Լուսանկարահանման օգնական ֆունկցիայի շրջանակներում Դիմանկարների ստուդիա ֆունկցիայի աշխատանքի համար անհրաժեշտ է միանալ համացանցին և մուտք գործել Samsung օգտահաշիվ։ Դիմանկարների ստուդիա ֆունկցիայի օգնությամբ խմբագրելուց հետո ստացվում է մինչև 9ՄՊ ծավալով լուսանկար։ Արդյունքների ճշգրտությունը չի երաշխավորվում։ Պահպանման ժամանակ պատկերի վրա տեղադրվում է տեսանելի ջրային նշան, որը մատնանշում է, որ նկարը ստացվել է AI-ի օգնությամբ։ Ստեղծված պատկերի ճշգրտությունը և հուսալիությունը չեն երաշխավորվում։
- Լուսանկարահանման օգնական ֆունկցիայի շրջանակներում Ակնթարթային դանդաղեցված նկարահանում ֆունկցիան հասանելի է Samsung Video և Samsung Պատկերասրահ հավելվածներում։ Կարող է չաշխատել որոշ տեսակի տեսանյութերի հետ։ Արդյունքների ճշգրտությունը չի երաշխավորվում։
- AI Նկարչություն ֆունկցիայի աշխատանքի համար անհրաժեշտ է միանալ համացանցին և մուտք գործել Samsung օգտահաշիվ։ AI Նկարչություն ֆունկցիայի օգնությամբ խմբագրելուց հետո ստացվում է մինչև 12ՄՊ ծավալով լուսանկար։ Պահպանման ժամանակ պատկերի վրա տեղադրվում է տեսանելի ջրային նշան, որը մատնանշում է, որ նկարը ստացվել է AI-ի օգնությամբ։ Ստեղծված պատկերի ճշգրտությունը և հուսալիությունը չեն երաշխավորվում։
- Թարգմանիչ ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Samsung օգտահաշիվ։ Որոշ լեզուների համար կարող է պահանջվել ներբեռնել լեզվալան փաթեթ։ Ծառայության հասանելիությունը կարող է կախված լինել լեզվից։ Արդյունքների հստակությունը չի երաշխավորվում։ Հասանելիությունն ու աշխատող ֆունկցիաները կարող են տարբերվել՝ կախված երկրից, տարածաշրջանից կամ կապի օպերատորից։ Լեզուների հասանելիությունը կարող է փոփոխվել։
- Կրկնակի էկրանի ռեժիմը հասանելի է միայն զրույցի ռեժիմում։
- Սինքրոն Թարգմանություն ֆունկցիայի համար անհրաժեշտ է միանալ համացանցին, որպեսզի ստանաք կանչերի մասին հաղորդագրություն։ Թարգմանությունը կարող է կատարվել առանց ցանցին միանալու, եթե սարքն արդեն ստացել է հաղորդագրություն կանչերի մասին։ Անհրաժեշտ է մուտք գործել Samsung օգտահաշիվ։ Սինքրոն Թարգմանություն ֆունկցիան հասանելի է միայն նախապես տեղադրված Samsung Հեռախոս հավելվածում և մի քանի կողմնակի հավելվածներում։ Ծառայության հասանելիությունը կարող է կախված լինել լեզվից կամ տարածաշրջանից։ Որոշ լեզուների համար, հնարավոր է կարիք լինի ներբեռնել լեզվական փաթեթ։ Արդյունքների ճշգրտությունը չի երաշխավորվում։
- Հաջորդականությունները կրճատված են և մոդելավորված։ Արդյունքները բերված են բացառապես որպես օրինակ։ Ծառայության հասանելիությունը կախված է երկրից, լեզվից և սարքի մոդելից։ Պահանջվում է համացանցի հասանելիություն և Samsung օգտահաշվի մուտք։ Օգտատերերից կարող է պահանջվել ներբեռնել Google Gemini հավելվածի ամենավերջին տարբերակը։ Ստուգե՛ք պատասխանների ճշգրտությունը։ Gemini-ն հանդիսանում է Google LLC ընկերության ապրանքանշան։ Gemini բաժանորդագրությունը տարածվում է մի քանի սարքերի վրա և մի շարք երկրներում՝ միացրե՛ք Gemini-ն Google Assistant-ի օգնությամբ կամ ներբեռնելով Gemini հավելվածը։ Ծառայության ֆունկցիոնալությունը կարող է կախված լինել հավելվածի և սարքի կարգավորումներից։ Որոշ ֆունկցիաներ կարող են համատեղելի չլինել որոշակի հավելվածների հետ։ Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ։ Ներկա պահին ծառայությունը հասանելի է միայն Galaxy S24 սերիայի սարքերի, ինչպես նաև Galaxy Z Flip6 և Galaxy Z Fold6 մոդելների վրա։
- Միայն Samsung սմարթֆոնների համար
- Galaxy Z Fold6-ի առավելագույն պայծառությունը կազմում է 2600 նիտ հիմնական և արտաքին էկրաններին։ Դիսփլեյները ադապտիվ են՝ պայծառության մակարդակը կարգավորվում է ավտոմատաբար՝ կախված շրջակա միջավայրից։ Սկսած 5000 լյուքս լուսավորվածության աստիճանից ակտիվանում է բարձր պայծառության ռեժիմն ու Vision Booster ֆունկցիան։
- Galaxy Z Fold5-ի հետ համեմատ։
- Snapdragon ապրանքանշանի ներքո առաջարկվող ապրանքները հանդիսանում են Qualcomm Technologies, Inc. ընկերության և/կամ դրա դուստր ընկերությունների արտադրանք։
- Պրոցեսորի բնութագրերի բարելավում Galaxy Z Fold5 մոդելի համեմատությամբ։ Փաստացի բնութագրերը կախված են օգտատիրական միջավայրից, պայմաններից և նախապես տեղադրված ծրագրային ապահովումից ու հավելվածներից։
- Միայն Samsung-ի ծալվող սմարթֆոնների համար
- Մարտկոցի աշխատանքի փաստացի ժամանակը կարող է տարբերվել՝ կախված ցանցային շրջապատից, օգտագործվող ֆունկցիաներից և հավելվածներից, զանգերի և հաղորդագրությունների հաճախականությունից, սմարթֆոնի լիցքավորումների քանակից և բազում այլ գործոններից։ Գնահատվում է միջին օգտատիրոջ շահագործման պրոֆիլի հիման վրա, որը կազմվել է UX Connect Research-ի կազմված և անկախ գնահատված տվյալների հիման վրա՝ LTE և 5G Sub6 ցանցերի օգտագործմամբ։
- Հիմնված է Samsung-ի ներքին լաբորատոր փորձարկումների պայմանների վրա՝ տվյալ մոդելի նախնական տարբերակի կիրառմամբ, որը ականջակալներին է միացված Bluetooth կապուղով՝ ստանդարտ LTE ցանցում։ Մարտկոցի տարողունակության գնահատումն ու դրա՝ էներգիայի սպառման հոսանքի ուժի չափումը կատարվել է տեսանյութի (տեսաֆայլի տվայնությունը 720p, պահպանված հեռախոսի մեջ) և աուդիոֆայլի (mp3 ֆայլ, 192 կբիտ/վրկ, անջատված դիսփլեյով սարքի մեջ պահպանված) գործարկմամբ՝ համապատասխան։ Տեսանյութերի և աուդիոֆայլերի վերարտադրման փաստացի ժամանակը կախված է ցանցի հասանելիությունից, կարգավորումներից, ֆայլի ձևաչափից, էկրանի պայծառությունից, մարտկոցի վիճակից և բազում այլ գործոններից։
- AI Zoom-ը կիարռվում է թվային զումի չափսերի միջև առկա տարածությունների նկատմամբ։ Արդյունքների ճշգրտությունը չի երաշխավորվում։
- Զումի Քարտեզ ֆունկցիան ակտիվանում է սկսած 20x մեծացնելու պահից։
- Android™ սարքերից տվյալների լարային փոխանցում իրականացնելու համար ընդունող սարքի վրա պետք է տեղադրված լինի Android™ 4.3 կամ ավելի թարմ տարբերակ, իսկ ուղարկող սարքի վրա՝ Android 4.3™ կամ ավելի թարմ տարբերակ։ Տվյալները կարելի է փոխանցել նաև առանց անմիջական կապի՝ անլար եղանակով։ Անլար միակցման համար ընդունող սարքի վրա պետք է տեղադրված լինի Android™ 4.0 կամ ավելի թարմ տարբերակ, իսկ ուղարկող սարքի վրա՝ Android™ 4.0 կամ ավելի թարմ տրաբերակ։ Բացե՛ք Smart Switch Mobile բաժինը ընդունող Galaxy սարքի «Կարգավորումներ» էջում կամ ներբեռնե՛ք Smart Switch Mobile հավելվածը Galaxy Store-ից։ Փոխանցման համար հասանելի տվայլները, կոնտենտն ու հավելվածները կարող են տարբերվել՝ կախված փոխանցման եղանակից։
- iOS-ից տվյալների լարային եղանակով փոխանցելու համար ընդունող սարքի վրա պետք է տեղադրված լինի Android™ 4.3 ՕՀ կամ ավելի թարմ տարբերակ, իսկ փոխանցող սարքի վրա՝ iOS 5 կամ ավելի թարմ տարբերակ։ Տվյալները կարելի է փոխանցել անմիջապես անլար եղանակով կամ iCloud-ով։ Անլար միակցման համար ընդունող սարքի վրա պետք է տեղադրված լինի Android™ 4.0 ՕՀ կամ ավելի ուշ տարբերակ, իսկ ուղարկող սարքի վրա՝ iOS 12 կամ ավելի թարմ տարբերակ։ iCloud-ի միջոցով տվյալներ փոխանցելու համար ընդունող սարքի վրա պետք է տեղադրված լինի Android™ 4.0 ՕՀ կամ ավելի թարմ տարբերակ, իսկ ուղարկող սարքի վրա՝ iOS 5 կամ ավելի թարմ տարբերակ։ Բացե՛ք Smart Switch Mobile էջը ընդունող Galaxy սարքի «Կարգավորումներ» բաժնում կամ ներբեռնեք Smart Switch Mobile հավելվածը Galaxy Store-ից։ Տվյալների անլար փոխանցման համար ձեր iPhone-ի կամ iPad-ի վրա App Store-ից ներբեռնեք iOS-ի համար նախատեսված Smart Switch հավելվածը։ Տվյալները, կոնտենտն ու փոխանցման համար հասանելի հավելվածները կարող են տարբերվել՝ կախված փոխանցման եղանակից։ Կոնտակտները, պատկերասրահը, տեսանյութերը, օրացույցները և հիշեցումները կարող են փոխանցվել անլար միակցմամբ iOS սարքից։
- Միաժամանակ մեծ քանակությամբ տվյալներ փոխանցելիս խորհուրդ է տրվում օգտագործել լարային միակցումը։
- Galaxy սարքերի միջև տվյալների փոխանակման համար նախատեսված Արագ Փոխանցման ֆունկցիան հասանելի է հետևյալ ՕՀ-երի վրա․ Android OS 10.0 (Q) և One UI 2.1 կամ ավելի թարմ տարբերակներ, Windows 10 և ավելի թարմ ՕՀ-ով համակարգիչներ։ Անհրաժեշտ է մուտք գործել Samsung օգտահաշիվ և միանալ Wi-Fi կամ Bluetooth կապուղով։ Արագ Փոխանցման ֆունկցիան iOS և Android սարքերում հասանելի է հետևյալ տեսակի հղումների համար․ առանձին փոխանցվող ֆայլերը չպետք է գերազանցեն 5Գբ (և ոչ ավելին, քան 5 Գբ օրական), իսկ հղումը ապաակտիվանում է երկու օրից։ Անհրաժեշտ է ինտերնետ-միակցում և Samsung օգտահաշիվ։
- Նախորդ մոդելների հետ համեմատ
- Ամրացված ալյումինից պատրաստած շրջանակի մեջ ներառված չեն ձայնի կարգավորման կոճակները, կողային կոճակները, ինչպես նաև SIM-քարտի մուտքը։
- Corning® Gorilla® Glass Victus® 2-ը կիրառվում է սարքի առջևից և հետևից։
- Մինչև 1,5 մետր խորությամբ քաղցրահամ ջրի մեջ մինչև 30 րոպե տևողությամբ ընկղմվելու, ինչպես նաև մեկ միլիմետրից ավելի մեծ կարծր առարկաներից պաշտպանության թեստի արդյունքներով։ Խորհուրդ չի տրվում օգտագործել լողափներում կամ լողավազաններում։ Սարքի ջրակայունությունը մշտական չէ և կարող է նվազել ժամանակի ընթացքում բնական մաշվածության հետևանքով։ Չի պաշտպանում փոշուց և ավազից։
- Samsung Care+ ծածկույթը կարող է տարբեր լինել՝ կախված երկրից և մոդելից։ Կարող է նախատեսված լինել նաև ֆրանշիզային տարբերակ։ Գովազդային ակցիայի պայմաններով Samsung Care+ ֆունկցիայից օգտվելու համար կարող է պահանջվել գրանցում։ Ավելի մանրամասն Samsung Care+-ի մասին, տե՛ս https://www.samsung.com/samsung-care-plus/։
- Galaxy Buds3 Pro, Galaxy Watch Ultra և Galaxy Watch7 սարքերը վաճառվում են առանձին։
- Energy Score ֆունկցիան հասանելի է Android սմարթֆոնների վրա (Android 11 կամ ավելի թարմ տարբերակ) և պահանջում է Samsung Health հավելվածի առկայություն (v6.27 կամ ավելի նոր տարբերակ)։ Պահանջվում է մուտք գործել Samsung օգտահաշիվ։ Ծառայության հասանելիությունը կարող է կախված լինել երկրից կամ տարածաշրջանից։ Samsung Galaxy Watch կամ Samsung Galaxy Ring սարքերով հաշվարկվող Energy Score-ին ծանոթանալու համար անհրաժեշտ է առողջությանը վերաբերվող բոլոր տվյալները սինքրոնացնել Samsung Health հավելվածի հետ։ Անհրաժեշտ են տվյալներ առնվազն նախորդ օրվա քնի և ակտիվության, ինչպես նաև քնի ընթացքում սրտի աշխատանքի հաճախականության վերաբերյալ։ Նախատեսված չէ որևէ հիվանդություն հայտնաբերելու, ախտորոշելու կամ բուժելու համար։ Արդյունքները տրամադրվում են միայն անձնապես ծանոթանալու համար։ Խնդրում ենք խորհրդակցել բժշկի հետ։
- Galaxy Z Fold6-ի հիմնական էկրանի անկյունագծային չափսսը կազմում է 7,6 դյույմ ամբողջական ուղղանկյան մեջ և 7,6 դյույմ՝ կլորացված անկյունների հաշվառմամբ։ Փաստացի տեսանելի հատվածն ավելի փոքր է կլորացված անկյունների և տեսախցիկների անցքի պատճառով։
- Galaxy Z Fold6-ի արտաքին էկրանի անկյունագծային չափսը կազմում է 6,3 դյույմ ամբողջական ուղղանկյան մեջ և 6,2 դյույմ՝ կլորացված անկյունների հաշվառմամբ։ Փաստացի տեսանելի հատվածը ավելի փոքր է կլորացված անկյունների և տեսախցիկների անցքի պատճառով։
- Air Command ֆունկցիայի հասանելիությունը կարող է փոփոխվել՝ կախված մոդելից կամ հավելվածից։
- Կողմնակի լաբորատորիայի պայմաններում փորձարկված տիպիկ արժեք։ Տիպիկ արժեքը հաշվարկված միջին արժեքն է՝ հաշվի առնելով մարտկոցի հզորության տատանումները IEC 61960-ի համաձայն փորձարկված մարտկոցների նմուշների միջև: Անվանական տարողունակությունը կազմում է 4273 մԱ*ժ Galaxy Z Fold6-ի համար։ Մարտկոցից աշխատանքի փաստացի տևողությունը կարող է տարբերվել՝ կախված ցանցային շրջապատից, օգտագործման ռեժիմից և այլ գործոններից։
- Expert RAW հավելվածը պետք է նախապես ներբեռնել Galaxy Store-ից (անվճար)։ Համատեղելի է հետևյալ սարքերի հետ՝ S24, S23, S22, S21 Ultra, S20 Ultra, Note20 Ultra, Z Fold6, Z Flip6, Z Fold5, Z Fold4, Z Fold3 և Z Fold2․