Galaxy AI արհեստական բանականությունը հասանելի է ծալովի Galaxy-ներում
ԹԱՐԳՄԱՆԻՉ
Թարգմանության անգերազանցելի հարմարավետությունը Flex Էկրանի շնորհիվԴժվարանու՞մ եք թարգմանել։ Galaxy Z Flip6-ը Ձեր անցագիրն է դեպի հաղորդակցության աշխարհ և անձնական թարգմանիչ:,
ՉԱԹ ՕԳՆԱԿԱՆ
Չաթն աշխատում է, նույնիսկ երբ սմարթֆոնը ծալված էՈւղարկե՛ք հաղորդագրություններ անմիջապես Flex Էկրանից՝ օգտագործելով Չաթ Օգնական ֆունկցիան: Պարզապես ընտրե՛ք Առաջարկվող պատասխաններից մեկը, որն առաջարկում է համատեքստով առաջնորդվող արհեստական բանականությունը:
Ձեր էկրանը, Ձեր ընտրությունը
Խորասուզվե՛ք արհեստական բանականության աշխարհը
50 ՄՊ ՆՈՐ ՏԵՍԱԽՑԻԿ: ՑՆՑՈՂ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ
Galaxy Z Flip-ի ամենահզոր տեսախցիկը
այժմ AI-ով
Թարմացված 50 ՄՊ լայնանկյուն հիմնական տեսախցիկը մշակում է պատկերները՝ օգտագործելով ProVisual Ալգորիթմը ցնցող տեսարաններ և ավելի վառ դիմանկարներ ստեղծելու համար:,,,,,
ProVisual Ալգորիթմ
հիմնական տեսախցիկ
-
50 ՄՊ Լայնանկյուն Օպտիկական որակի կրկնակի զում
-
12 ՄՊ Ուլտրալայնանկյուն
Flex Տեսախցիկ: Նկարահանե՛ք լավագույն անկյունից
Flex Տեսախցիկն օգտագործում է Ավտոզում օբյեկտները մեծացնելու կամ փոքրացնելու համար և նախադիտման հնարավորություն է տալիս Flex Էկրանին, ինչի շնորհիվ կարող եք սելֆի անել` առանց ձեռքերն օգտագործելու:
Հիմնական տեսախցիկով նկարե՛ք դիմանկարներ նորովի
Օգտագործե՛ք Flex Էկրանը նախադիտման համար 50 մեգապիքսել տեսախցիկով նկարելիս: Ապա նկարե՛ք պայծառ և մանրամասն ֆոտոդիմանկարներ, նույնիսկ երբ լույսն ընկնում է հետևից:
Լուսանկարահանման Օգնական
Խմբագրումը դարձել է հեշտ` Galaxy AI-ի շնորհիվGalaxy Z Flip-ի ամենաերկարակյաց մարտկոցը
Առաջին անգամ Գոլորշացման Խցիկը Galaxy Z Flip-ում
Գոլորշիացման Խցիկը նպաստում է հովացմանը, պաշտպանում գերտաքացումից և ապահովում կայուն աշխատանք` արագորեն ցրելով ջերմությունը:
Ինչու՞ անցնել Galaxy-ին
Ամուր: Հուսալի: Որակյալ
Փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից
Մեր նպատակն է կայուն զարգացում` հանուն ապագայի:
Հաճախ տրվող հարցեր
Անկյունի կարգավորում
- Նախորդ Galaxy Z Flip մոդելների համեմատ:
- Ավտոզումը հասանելի է Flex Ռեժիմում հիմնական տեսախցիկը օգտագործելիս և անջատվում է զումը ձեռքով կարգավորելիս: Սահմանափակ է ցածր լուսավորության պայմաններում: Կարող է չաշխատել, եթե օբյեկտը չափազանց մոտ է:
- Թարգմանիչ ֆունկցիայի համար պահանջվում է մուտք գործել Samsung հաշիվ: Որոշ լեզուների համար կարող է պահանջվել լեզվական փաթեթի ներբեռնում: Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված լեզվից: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ: Հասանելիությունը և համատեղելի ֆունկցիաները կարող են տարբերվել՝ կախված երկրից, տարածաշրջանից կամ կապի օպերատորից: Ապահովվող լեզուների առկայությունը կարող է տարբերվել:
- 50 ՄՊ կետայնությունը հասանելի է միայն Galaxy Z Flip6-ի հիմնական լայնանկյուն տեսախցիկի վրա:
- Մարտկոցի աշխատանքի իրական ժամանակը կարող է տարբերվել՝ կախված ցանցային միջավայրից, օգտագործվող ֆունկցիաներից և հավելվածներից, զանգերի և հաղորդագրությունների հաճախականությունից, սմարթֆոնի լիցքավորման քանակից և բազմաթիվ այլ գործոններից: Գնահատվում է միջին օգտագործողի օգտագործման պրոֆիլի հիման վրա՝ ըստ UX Connect Research-ի կողմից հավաքագրված և անկախ գնահատված տվյալների` լռելյայն կարգավորումներով օգտագործելով LTE և 5G Sub6 ցանցերը:
- Հաստությունը չափվել է ապակու վերին եզրից ստորին եզրը` բացված վիճակում:
- Գույնի առկայությունը կախված է տարածաշրջանից:
- Թարգմանիչ ֆունկցիան կարելի է դիտել և՛ հիմնական, և՛ Flex Էկրանին, սակայն այս հնարավորությունը պետք է միացնել ձեռքով: Միայն Flex Էկրանին այն հասանելի չէ:
- Առաջարկվող պատասխաններ ֆունկցիան պահանջում է ինտերնետ կապ՝ հաղորդագրություններ ստանալու համար: Սարքի կողմից հաղորդագրությունները ստանալուց հետո այն կարող է առաջարկել պատասխաններ առանց ինտերնետ կապի: Անհրաժեշտ է մուտք գործել Samsung հաշիվ: Առաջարկվող պատասխաններ ֆունկցիան աշխատում է միայն Flex Էկրանին: Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված լեզվից, երկրից և հավելվածից: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Հերթականությունները կրճատվել և մոդելավորվել են: Պատկերները միայն ցուցադրման նպատակով են: Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել` կախված երկրից, լեզվից, սարքի մոդելից: Անհրաժեշտ է ինտերնետ կապ և մուտք Google հաշիվ: Հնարավոր է, որ կարիք լինի ներբեռնել կամ թարմացնել Google Gemini հավելվածի վերջին տարբերակը: Ստուգե՛ք պատասխանների ճշգրտությունը: Gemini-ը Google LLC-ի ապրանքանիշն է: Gemini-ի ընտրությունն աստիճանաբար հասանելի է որոշակի սարքերի և երկրների համար՝ ընտրե՛ք Gemini-ը Ձեր Google Assistant-ի միջոցով կամ Gemini հավելվածը ներբեռնելով: Արտադրանքի ֆունկցիոնալությունը կարող է կախված լինել հավելվածի և սարքի կարգավորումներից: Որոշ ֆունկցիաներ կարող են համատեղելի չլինել որոշակի հավելվածների հետ: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ: Ծառայությունը ներկայումս հասանելի է միայն Galaxy S24 սերիայի, Galaxy Z Flip6 և Galaxy Z Fold6 սմարթֆոնների համար:
- Հերթականությունները կրճատվել և մոդելավորվել են: Պատկերները միայն ցուցադրման նպատակով են: Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել` կախված երկրից, լեզվից, սարքի մոդելից: Անհրաժեշտ է ինտերնետ կապ: Օգտատերերից կարող է պահանջվել թարմացնել Android-ը և Google հավելվածը վերջին տարբերակին: Աշխատում է համատեղելի հավելվածների և մակերեսների հետ: Արդյունքները կարող են տարբերվել՝ կախված տեսողական համընկնումից: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ: «Շրջանագծե՛ք որոնելու համար» ֆունկցիան հասանելի չէ Flex Էկրանին:
- Սինքրոն Թարգմանություն ֆունկցիան պահանջում է ցանցային միացում զանգերի մասին հաղորդագրություններ ստանալու համար: Թարգմանությունը հնարավոր է առանց ցանցային միացման՝ սարքի կողմից զանգերի մասին հաղորդագրություններ ստանալուց հետո: Անհրաժեշտ է մուտք գործել Samsung հաշիվ: Սինքրոն Թարգմանություն ֆունկցիան հասանելի է միայն Samsung Հեռախոս կանխադրված հավելվածում և երրորդ կողմի որոշ հավելվածներում: Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել` կախված լեզվից կամ տարածաշրջանից: Որոշ լեզուների համար կարող է պահանջվել լեզվական փաթեթի ներբեռնում: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Աուդիոձայնագրման Օգնական ֆունկցիայի շրջանակներում Տառադարձման և Ամփոփման ֆունկցիան պահանջում է ինտերնետ կապ և մուտք Samsung հաշիվ: Աուդիոձայնագրման Օգնական ֆունկցիան հասանելի է միայն Samsung Ձայնագրում կանխադրված հավելվածում կամ Samsung Հեռախոս, Samsung Notes կամ Samsung Թարգմանիչ կանխադրված հավելվածների միջոցով ձայնագրված ֆայլերում: Samsung Հեռախոս կանխադրված հավելվածում ձայնագրման ֆունկցիան կարող է չաշխատել որոշ երկրներում: Հնարավոր է մշակել 3 ժամից ոչ ավելի տևողությամբ աուդիո ֆայլեր։ Աուդիոձայնագրման Օգնական ֆունկցիայի շրջանակներում Ամփոփման ֆունկցիան կարող է ակտիվացվել որոշակի թվով նիշերի պարագայում: Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված լեզվից: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Արդյունքները կարող են տարբերվել՝ կախված լուսավորությունից և/կամ նկարահանման պայմաններից, այդ թվում` բազմաթիվ օբյեկտների առկայությունը, ֆոկուսից դուրս կամ շարժվող օբյեկտները:
- Օպտիկական որակի զումը միանում է Adaptive Pixel սենսորով:
- Կրկնակի զումը պետք է միացված լինի Camera Assistant հավելվածի կարգավորումներում: Camera Assistant հավելվածը կարելի է ներբեռնել Galaxy Store-ից:
- AI Զումը կիրառվում է թվային զումի չափերի միջև եղած հեռավորություններում: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Լուսանկարահանման Օգնական ֆունկցիայի շրջանակներում Խելացի Խմբագրիչ ֆունկցիայի համար պահանջվում է ինտերնետ կապ և մուտք Samsung հաշիվ: Խելացի Խմբագրիչի միջոցով խմբագրման արդյունքում ստացվում է մինչև 12 ՄՊ չափսի լուսանկար։ Պատկերը պահպանելիս դրան ավելանում է տեսանելի ջրանիշ, որը ցույց է տալիս, որ պատկերը ստեղծվել է AI-ի միջոցով: Ստեղծված պատկերի ճշգրտությունը և արժանահավատությունը երաշխավորված չեն:
- Լուսանկարահանման Օգնական ֆունկցիայի շրջանակներում Ակնթարթային Դանդաղեցված Նկարահանում ֆունկցիան հասանելի է Samsung Վիդեո և Samsung Պատկերասրահ հավելվածներում: Կարող է չաշխատել որոշ տեսակի վիդեո-ֆայլերի հետ: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Կենդանի Էֆեկտ ֆունկցիան Լուսանկարահանման Օգնական ֆունկցիայի շրջանակներում աշխատում է JPG, HEIC (HEIF), BMP, PNG և WebP ձևաչափի ֆայլերի հետ: Որոշ լուսանկարներում կարող է հասանելի չլինել: Ստեղծված պատկերի ճշգրտությունը և արժանահավատությունը երաշխավորված չեն:
- Snapdragon ապրանքանիշի արտադրանքը հանդիսանում է Qualcomm Technologies Inc.-ի և/կամ նրա դուստր ձեռնարկությունների արտադրանքը:
- Միայն Samsung ծալովի սմարթֆոնների համար։
- Տիպիկ արժեք, որը փորձարկվել է երրորդ կողմի լաբորատորիայի պայմաններում: Տիպիկ արժեքը միջին հաշվարկային արժեքն է՝ հաշվի առնելով փորձարկված նմուշների միջև մարտկոցի հզորության շեղումները` ըստ IEC 61960 ստանդարտի: Անվանական հզորությունը կազմում է 3887 մԱ*ժ Galaxy Z Flip6-ի համար: Մարտկոցի աշխատանքի իրական ժամանակը կարող է տարբերվել՝ կախված ցանցային միջավայրից, օգտագործման ռեժիմից և այլ գործոններից:
- Հիմնված է Samsung-ի ներքին լաբորատոր փորձարկումների պայմանների վրա՝ կիրառելով տվյալ մոդելի նախնական տարբերակը, որը միացված է ականջակալներին Bluetooth-ի միջոցով լռելյայն կարգավորումներով LTE-ով: Մարտկոցի հզորության և էներգիայի սպառման չափման գնահատումը իրականացվել է վիդեո (720p կետայնությամբ, սարքում պահպանված տեսանյութ) և աուդիո (192 կբիթ/վրկ, սարքում պահպանված mp3 ֆայլ` անջատված LCD էկրանով) ֆայլերի նվագարկման ընթացքում` համապատասխանաբար: Իրական վիդեո և աուդիո նվագարկման ժամանակը կախված է ցանցային միացումից, կարգավորումներից, ֆայլի ձևաչափից, էկրանի պայծառությունից, մարտկոցի վիճակից և բազմաթիվ այլ գործոններից:
- Android™ սարքերից լարով տվյալներ փոխանցելու համար ստացող սարքը պետք է աշխատի Android™ 4.3 կամ ավելի նոր տարբերակով, իսկ ուղարկող սարքը` Android™ 4.3 կամ ավելի նոր տարբերակով: Տվյալները կարող են փոխանցվել առանց մալուխի` անլար կապի միջոցով: Անլար փոխանցման համար ստացող սարքը պետք է աշխատի Android™ 4.0 կամ ավելի նոր տարբերակով, իսկ ուղարկող սարքը` Android™ 4.0 կամ ավելի նոր տարբերակով: Բացե՛ք Smart Switch Mobile-ը ստացող Galaxy սարքի Կարգավորումներից կամ ներբեռնե՛ք Smart Switch Mobile հավելվածը Galaxy Store-ից: Փոխանցման համար հասանելի տվյալները, կոնտենտը և հավելվածները կարող են տարբերվել՝ կախված փոխանցման եղանակից:
- iOS-սարքերից լարով տվյալներ փոխանցելու համար ստացող սարքը պետք է աշխատի Android™ 4.3 կամ ավելի նոր տարբերակով, իսկ ուղարկող սարքը` iOS 5 կամ ավելի նոր տարբերակով: Տվյալները կարող են փոխանցվել առանց մալուխի` անլար կապի կամ iCloud-ի միջոցով: Անլար փոխանցման համար ստացող սարքը պետք է աշխատի Android™ 4.0 կամ ավելի նոր տարբերակով, իսկ ուղարկող սարքը` iOS 12 կամ ավելի նոր տարբերակով: iCloud-ի միջոցով տվյալներ փոխանցելու համար ստացող սարքը պետք է աշխատի Android™ 4.0 կամ ավելի նոր տարբերակով, իսկ ուղարկող սարքը՝ iOS 5 կամ ավելի նոր տարբերակով: Բացեք Smart Switch Mobile-ը ստացող Galaxy սարքի Կարգավորումներից կամ ներբեռնեք Smart Switch Mobile հավելվածը Galaxy Store-ից: Տվյալներն անլար փոխանցելու համար ներբեռնեք Smart Switch հավելվածը iOS-ի համար iPhone-ի կամ iPad-ի App Store-ից: Փոխանցման համար հասանելի տվյալները, կոնտենտը և հավելվածները կարող են տարբերվել՝ կախված փոխանցման եղանակից: Կոնտակտները, պատկերասրահը, տեսանյութերը, օրացույցները և հիշեցումները կարող են փոխանցվել անլար կապի միջոցով iOS սարքից:
- Միաժամանակ մեծ քանակությամբ տվյալներ փոխանցելիս խորհուրդ է տրվում օգտագործել լարային կապ:
- Galaxy սարքերի միջև Արագ ուղարկման ֆունկցիան հասանելի է հետևյալ օպերացիոն համակարգերում՝ Android OS 10.0 (Q) տարբերակով և One UI 2.1 կամ ավելի նոր տարբերակով սմարթֆոններ և պլանշետներ, Windows 10 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով համակարգիչներ: Պահանջվում է մուտք Samsung հաշիվ և Wi-Fi կամ Bluetooth կապ: Արագ ուղարկման ֆունկցիան iOS և Android սարքերի համար հասանելի է հղում ուղարկելու եղանակով, փոխանցվող առանձին ֆայլերը պետք է լինեն 5 ԳԲ-ից ոչ ավելի (և օրական 5 ԳԲ-ից ոչ ավելի), իսկ հղման ժամկետը լրանում է երկու օր հետո: Պահանջվում է մուտք Samsung հաշիվ և ինտերնետ կապ:
- Ամրացված Ալյումինե Շրջանակը չի ներառում ձայնի կառավարման և կողային կոճակները, ինչպես նաև SIM քարտի բնիկը:
- Նախորդ մոդելների համեմատ:
- Corning® Gorilla® Glass Victus® 2-ը տեղադրված է սարքի առջևի և հետևի մասում:
- Փորձարկման պայմանների համաձայն՝ սարքը դիմանում է մինչև 30 րոպե մինչև 1.5 մետր խորությամբ քաղցրահամ ջրի մեջ ընկղմվելուն և պաշտպանված է 1 մմ-ից մեծ պինդ առարկաներից, օրինակ՝ մետաղալարից: Խորհուրդ չի տրվում օգտագործել լողափում կամ լողավազանում: Սարքի ջրակայունությունը մշտական չէ և կարող է նվազել ժամանակի ընթացքում բնական մաշվածության պատճառով: Պաշտպանված չէ փոշուց և ավազից։
- Samsung Care+ ծածկույթը կարող է տարբերվել՝ կախված երկրից և մոդելից: Կարող է նաև նախատեսված լինել չհատուցվող գումար (ֆրանշիզա): Samsung Care+-ը գովազդային արշավի պայմաններով օգտագործելու համար կարող է պահանջվել գրանցում: Samsung Care+-ի մասին ավելին իմանալու համար այցելեք https://www.samsung.com/samsung-care-plus/:
- Energy Score ֆունկցիան հասանելի է Android հեռախոսներում (Android 11 կամ ավելի նոր տարբերակ), անհրաժեշտ է Samsung Health հավելվածը (v6.27 կամ ավելի նոր տարբերակ): Պահանջվում է մուտք գործել Samsung հաշիվ: Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված երկրից կամ տարածաշրջանից: Energy Score-ը դիտելու համար պետք է սինքրոնացնել Samsung Galaxy Watch-ի կամ Samsung Galaxy Ring-ի հավաքագրած` Ձեր առողջության վերաբերյալ տվյալները Samsung Health հավելվածի հետ: Անհրաժեշտ են առնվազն նախորդ օրվա քնի և ակտիվության տվյալները, ինչպես նաև քնած ժամանակ սրտի զարկերի տվյալները: Հավելվածը նախատեսված չէ որևիցե հիվանդություն հայտնաբերելու, ախտորոշելու կամ բուժելու նպատակով օգտագործման համար: Արդյունքը տրամադրվում է միայն անձնական տեղեկատվության համար: Խնդրում ենք խորհրդակցել Ձեր բժշկի հետ:
- Galaxy Watch Ultra-ն և Galaxy Watch7-ը վաճառվում են առանձին:
- Galaxy Z Flip6-ի հիմնական էկրանին արտագծված ուղղանկյան անկյունագիծը 6.7 դյույմ է, իսկ հաշվի առնելով կոր անկյունները՝ 6.6 դյույմ։ Իրական տեսանելի տարածքն ավելի փոքր է կոր անկյունների և տեսախցիկի հատվածի պատճառով:
- Galaxy Z Flip6-ի արտաքին էկրանին արտագծված ուղղանկյան անկյունագիծը 3.4 դյույմ է։ Իրական տեսանելի տարածքը կազմում է ամբողջական ուղղանկյունի մակերեսի մոտ 95%-ը կոր անկյունների և ավելի ցածր ուրվագծի պատճառով:
- Flex Էկրանի վիջեթները հնարավոր է չաշխատեն որոշ հավելվածների դեպքում:
- Խելացի խմբագրիչը պահանջում է ինտերնետ կապ և մուտք Google հաշիվ: Ստեղծված պատկերի ճշգրտությունը և արժանահավատությունը երաշխավորված չեն:
- Պաստառներ Ըստ Եղանակի ֆունկցիայի աշխատանքի համար պահանջվում է ինտերնետ կապ՝ օդերևութաբանական տվյալներ ստանալու համար: Տվյալները ստանալուց հետո սարքը կարող է ցույց տալ եղանակը առանց ինտերնետ կապի: Իրական ժամանակի եղանակային պայմանները կարող են ցուցադրվել ուշացումով, քանի որ ծառայությունը հիմնվում է տեղական եղանակի կանխատեսման ընթացիկ տեղեկատվության վրա: Որոշ լուսանկարներ, որոնք արվել են փակ տարածքում, գիշերային ժամերին և ցածր կետայնությամբ, կարող են համատեղելի չլինել այս ֆունկցիայի հետ: Ստացված պատկերի ճշգրտությունը և արժանահավատությունը երաշխավորված չեն: Ծառայությունը ներկայումս հասանելի է միայն Galaxy S24 սերիայի, Galaxy Z Flip6 և Galaxy Z Fold6 սմարթֆոնների համար: Գործառույթի առկայությունը կախված է մոդելից: