Galaxy S24 Ultra
Galaxy AI-ն այստեղ է
Բարի գալուստ մոբայլ AI-ի դարաշրջան: Երբ Galaxy S24 Ultra-ն ձեր ձեռքերում է, դուք կարող եք բացահայտել ստեղծարարության, արտադրողականության և հնարավորությունների բոլորովին նոր մակարդակներ ձեր կյանքի ամենակարևոր սարքի՝ ձեր սմարթֆոնի շնորհիվ։
Հեշտ․ Քեզ համար
Նրբագեղ. Ուժեղ. Ցնցող
Ներկառուցված S Pen գրիչը բոլորովին նոր էջ է բացում
Ներկառուցված S Pen գրիչը բոլորովին նոր էջ է բացում
Galaxy Note-ի ավանդույթները շարունակվում են Galaxy S24 Ultra-ում։ Ստեղծագործեք, նկարեք և գրի առեք ձեր ամենահամարձակ մտքերը նոր, հարթ էկրանի վրա, S Pen էլեկտրոնային գրիչի օգնությամբ։
Galaxy AI
Չորս աստղեր պտտվում են էկրանով:Բարձրակարգ NPU: Ոլորտի առաջատար տեսախցիկ: Այժմ AI-ով
Լայնանկյուն և 2x Օպտիկական որակի թվային խոշորացում
Ուլտրալայն
5x Օպտիկական խոշորացում և 10x Օպտիկական որակի թվային խոշորացում
3x Օպտիկական խոշորացում
Սելֆի Տեսախցիկ
200MP. Դետալներ, որոնք գերազանցում են իրականությունը
200MP. Դետալներ, որոնք գերազանցում են իրականությունը
Ունենալով սմարթֆոնում հանդիպող առավելագույն մեգապիքսելներն ու AI խմբագրման ֆունկցիան, Galaxy S24 Ultra-ն սահմանում է պատկերի որակի լավագույն ստանդարտը՝ ամեն անգամ երբ սեղմում եք նկարահանման կոճակը: Ավելին, նոր պատկերների մշակման հատուկ ալգորիթմը ճանաչում է առարկաները՝ բարելավելով գունային երանգը, նվազեցնելով աղմուկը և ընգծելով մանրամասները:
Պատկերների մշակման ալգորիթմը նկարահանման օպտիմիզացիայի շնորհիվ հստակորեն ֆիքսում է բոլոր դետալները՝ նույնիսկ գիշերային ռեժիմում
Պատկերների մշակման ալգորիթմը նկարահանման օպտիմիզացիայի շնորհիվ հստակորեն ֆիքսում է բոլոր դետալները՝ նույնիսկ գիշերային ռեժիմում
Space Zoom ֆունկցիայի շնորհիվ դուք գործողությունների կիզակետում եք՝ նույնիսկ գիշերը: 1,6 անգամ ավելի մեծ պիքսելներով և ավելի լայն Tele OIS-ով լուսանկարներն ու տեսանյութերը ավելի պայծառ ու կայուն են՝ նույնիսկ հեռավոր առարկաները ցուցադրելով ապշեցուցիչ հստակությամբ:,,
Նոր 5x սենսոր և ավելի մեծ պիքսելներ․ սա նշանակում է ավելի շատ մանրամասներ և հստակություն արևածագից մինչև մայրամուտ։,, Բացի այդ, AI Stereo խորության քարտեզը, բոլորովին նոր 5x դիմանկարային ռեժիմի հետ միասին, ավելի է բարելավում պատկերի որակը՝ ստեղծելով ցնցող և տարբերվող դիմանկարներ։
գիշերային վիդեո 5x խոշորացումով
5x սենսորի 5x գիշերային խոշորացման վիդեո հնարավորություններով ֆիքսեք պահի անհավանական մանրամասները: Շնորհիվ մեր հատուկ ISP բլոկի՝ հրաժեշտ տվեք քիչ լուսավորությամբ նկարված մշուշոտ վիդեոներին և դիմավորեք ավելի հստակ ու առանց աղավաղման ու աղմուկի վիդեոները։
Մեր երբևէ ամենահզոր քառադիապազոն խոշորացումով օբյեկտիվը
Մի վախեցեք նկարահանել նույնիսկ հեռվում գտնվող առարկաները: Ֆիքսեք դրանք խոշոր պլանով 2x, 3x, 5x և նույնիսկ 10x օպտիկական կամ օպտիկական որակի թվային խոշորացման միջոցով:, Բացի այդ, նոր, օպտիկական ստաբիլիզացիայով օժտված հզոր լայնանկյուն տելեօբյեկտիվը կայունացնում է կադրը, ինչպես երբևէ՝ նվազեցնելով աղավաղումները պատկերը խոշորացնելիս։
5x optical zoom, 50MP
Բարձր կետայնությամբ տեսախցիկի սենսորը և հեռախոսի տեսախցիկը միավորվում են՝ ապահովելով աներևակայելի հստակ լուսանկարներ, նույնիսկ երբ խոշորացնում եք դրանք: Խոշորացրեք օբյեկտը 5 անգամ։ Արդյու՞նքը։ 50MP լուսանկար ավելի մոտիկ, հստակ, ու երևացող դետալներով:
Թվային խոշորացումը մոտեցնում է, AI Zoom-ը խոշորացնում է անթերի
Թվային խոշորացումը մոտեցնում է, AI Zoom-ը խոշորացնում է անթերի
Ընդհանուր պատկերներից դեպի ամենափոքր դետալներ․ խորը ուսուցման վրա հիմնված AI Zoom-ի շնորհիվ հեշտությամբ խոշորացրեք պատկերները մինչև 100 անգամ, իսկ AI-ը թույլ կտա չկորցնել որակը և պահպանել բոլոր դետալների հստակությունը։,
Super HDR: AI դիտումից մինչև հրապարակում
Super HDR: AI դիտումից մինչև հրապարակում
Մեր վերջին Super HDR թարմացումից հետո ցուցադրման էկրանին Super HDR-ով լուսանկարը երևում է այնպես, ինչպես վերջնական պատկերում։ Բացի այդ, այս ֆունկցիան աշխատում է, նույնիսկ երբ նկարում եք սոցիալական մեդիայի հավելվածների տեսախցիկներով:
Խելացի Խորհուրդներ. Մշակիր լուսանկարները պրոֆեսիոնալի նման AI-ի հետ մեկ ակնթարթում
Խելացի Խորհուրդներ. Մշակիր լուսանկարները պրոֆեսիոնալի նման AI-ի հետ մեկ ակնթարթում
Լուսանկարների հեշտ խմբագրման համար օգտագործեք AI Խորհուրդներ ֆունկցիան, որն աշխատում է AI-ով: Պարզապես լուսանկարեք, ապա բացեք լուսանկարը Պատկերասրահում: Ամեն առիթի համար լավագույն խմբագրման գործիքները կհայտնվեն հենց ձեր էկրանի ստորին հատվածում։
Փոխեք չափերը, խմբագրեք, մշակեք: Հեշտ, AI-ի հետ
Փոխեք չափերը, խմբագրեք, մշակեք: Հեշտ, AI-ի հետ
Ինչ-որ բան իր տեղում չէ՞։ Հեշտությամբ խմբագրեք պատկերը պարզապես տեղափոխելով առարկաները: AI-ով աշխատող խմբագրման նոր ֆունկցիաները թույլ են տալիս ստանալ ձեր ուզած լուսանկարը, տեղափոխելով օբյեկտները և լրացնելով այն տարածքները, որոնք առաջանում են նրանց տեղափոխումից հետո:
Ուրվագծեք ու Գտեք։ Հեշտ. Galaxy AI-ի հետ
Շրջանագծեք որոնելու համար ֆունկցիան որոնման նոր ձև է։ Ձեր սիրելի սոցիալական ցանցը թերթելիս օգտագործեք ձեր S Pen գրիչը կամ մատը ինչ-որ բան շրջանակի մեջ առնելու և Google Որոնման արդյունքները ստանալու համար:
Գեղեցիկ բույսի լուսանկար եք տեսե՞լ և ուզու՞մ եք ավելին իմանալ դրա մասին։ Ուրվագծեք այն և կստանաք Google որոնման արդյունքները: Այժմ դուք կարող եք արագ պատասխան ստանալ՝ առանց լրահոսը լքելու:
Սինքրոն Թարգմանություն. Հաղորդակցման ամենահեշտ եղանակը
Սինքրոն Թարգմանություն ֆունկցիայի շնորհիվ այժմ դուք կարող եք իրական ժամանակում թարգմանություն ստանալ հեռախոսով խոսելու ընթացքում: Վերացրե՛ք երբևէ եղած լեզվական խոչընդոտները նույնիսկ հաղորդագրությունների միջոցով շփվելիս: Պատասխանեք ձեր մայրենի լեզվով և զրուցակիցը կստանա իր լեզվով թարգմանված տարբերակը։
Չաթ Օգնական ֆունկցիայի միջոցով ընտրեք ձեր տեքստի ճիշտ ոճն ու տոնայնությունը
Ստեղծեք տեքստային հաղորդագրություններ արհեստական բանականության օգնությամբ՝ Չաթ Օգնական ֆունկցիայի միջոցով: Այժմ դուք կարող եք ասել ձեր ասելիքը պրոֆեսիոնալ ոճով կամ մտերիմ ընկերոջ տոնայնությամբ, և նույնիսկ պարզապես քաղաքավարի ոճով: Վայրկյանների ընթացքում անցեք «Ինչպե՞ս ասեմ սա» հարցից «Ինչու՞ ես սրա մասին չէի մտածել» հարցին։
Ամփոփեք նշումները AI-ի հետ մեկ ակնթարթում
Անկախ նրանից՝ գրառումներ եք կատարում քննարկման ընթացքում, թե պարզապես նշումներ եք անում, Նշումների Օգնական ֆունկցիան հեշտացնում է ձեր աշխատանքը: Պարզապես սկսեք գրել և այն կձևակերպվի ավելի պարզ ու հակիրճ՝ հեշտ կարդացվող ամփոփագրի տեսքով։
AI-ը գեներացնում է թեմատիկ կազմեր ձեր նշումների համար՝ տեղադրելով կազմի վրա գրառման բովանդակությանը համապատասխան էմոձիներ և տեքստից մի փոքր հատված՝ այսպիսով դարձնելով ձեր նշումները ավելի կոկիկ և թույլ տալով ձեզ հեշտությամբ գտնել ցանկացած հին գրառում։
Մեր ամենահիպերռեալիստիկ մոբայլ գեյմփլեյը երբևէ
Հաղթանակը կարող է լինել ձերը Galaxy-ի նոր՝ Snapdragon® 8 Gen 3-ի հետ: Ավելի արագ պրոցեսորը ձեզ տալիս է այն հզորությունը, որն անհրաժեշտ է ձեր ուզած բոլոր խաղերը խաղալու համար: Վայելե՛ք գրաֆիկական էֆեկտները իրական ժամանակում ray tracing-ով՝ հիպերռեալիստիկ ստվերների և արտացոլումների համար:
Եվ գուշակեք, թե ինչ: Մենք գրեթե կրկնապատկել ենք Galaxy S24 Ultra-ի գոլորշիացման խցիկի չափը՝ ջերմահեռացումը բարելավելու և գրաֆիկայի սահունությունը ապահովելու համար այնպես, ինչպես նախատեսված էր:
2600 nit էկրան: Մեր ամենապայծառ ադապտացվող մոբայլ էկրանը արևի տակ
Galaxy S24 Ultra էկրանին պատկերված է հստակ տեսանելիությամբ տեսանյութ՝ առաջ և հետո համեմատությամբ: Սարքը պահված է դրսում՝ ցերեկային լույսի ներքո, և էկրանին տեսանյութ է միացված։
Ինչու՞ անցնել iOS-ից Galaxy-ի:
Անցեք iOS-ից Galaxy-ի առանց դժվարության
Պահպանե՛ք ձեր լուսանկարները, կոնտակտները, օրացույցը և հավելվածները Smart Switch-ի միջոցով, նույնիսկ եթե անցնում եք iOS-ից:,,
Բացահայտեք AI նոր հորիզոնները
Անցեք Galaxy-ին՝ բջջային AI-ի նոր դարաշրջանի հետ ձեր ողջ օրը հեշտացնելու համար
Փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից
Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի կայուն ապագա: Մենք հավատում ենք կայուն ապագայի կառուցմանը փոքր քայլերի միջոցով, որոնք կարող են մեծ փոփոխությունների բերել: Հաճելի է օգտակար գործ անելը։
Հաճախ տրվող հարցեր
Ծանոթացիր Galaxy S24 Ultra-ի հետ
- Հաջորդականությունները կրճատվել և մոդելավորվել են: Արդյունքները միայն ցուցադրման նպատակ ունեն: Արդյունքները կարող են տարբերվել՝ կախված տեսողական համընկնումներից: Պահանջում է ինտերնետ կապ: Օգտատերերից կարող է պահանջվել Android-ի վերջին տարբերակի թարմացում: Ապրանքի ֆունկցիոնալությունը կարող է կախված լինել ձեր հավելվածից և սարքի կարգավորումներից: Որոշ գործառույթներ կարող են համատեղելի չլինել որոշ հավելվածների հետ: Ծառայության հասանելիությունը տարբերվում է ըստ երկրի և լեզվի: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Սինքրոն Թարգմանիչ ֆունկցիայի համար պահանջվում է ինտերնետ կապ և մուտք դեպի Samsung հաշիվ: Սինքրոն Թարգմանություն ֆունկցիան հասանելի է միայն նախապես տեղադրված Samsung բջջային հավելվածում: Որոշ լեզուներ կարող են պահանջել լեզվական փաթեթի ներբեռնում: Ծառայության հասանելիությունը կարող է տարբեվել՝ կախված լեզվից: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Նշումների Օգնական ֆունկցիան պահանջում է ինտերնետ կապ և մուտք դեպի Samsung հաշիվ: Կիրառվում է նիշերի սահմանափակում: Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված լեզվից: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- AI Խմբագրիչ ֆունկցիան պահանջում է ինտերնետ կապ և մուտք դեպի Samsung հաշիվ: AI Խմբագրիչ ֆունկցիայի մշակման արդյունքում պատկերը կարող է մեծանալմինչև 12 ՄՊ։ Պահպանելուց հետո պատկերի վրա դրվում է հատուկ նշան՝ ցույց տալու համար, որ պատկերը ստեղծվել է AI-ի կողմից: Ստեղծված արդյունքի ճշգրտությունն ու հուսալիությունը երաշխավորված չէ:
- Galaxy S24 Ultra-ի էկրանին արտագծված ուղղանկյան անկյունագծի երկարությունը 6․8 դյույմ է։ Իրական տեսանելի տարածքը ավելի քիչ է կլորացված անկյունների և տեսախցիկի անցքի պատճառով:
- Տիտանը օգտագործվում է միայն սարքի շրջանակի մեջ: Շրջանակը չի ներառում ձայնի և կողային ստեղները:
- Համեմատած Galaxy S23 Ultra-ի հետ
- Գույնի առկայությունը կարող է տարբերվել՝ կախված երկրից կամ օպերատորից:
- AI Zoom-ը կիրառվում է թվային խոշորացման աստիճանների միջև եղած հեռավորությունների վրա: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Արդյունքները կարող են տարբերվել՝ կախված լույսի վիճակից և/կամ նկարահանման պայմաններից՝ ներառյալ բազմաթիվ առարկաները, ֆոկուսից դուրս լինելը կամ շարժվող առարկաների առկայությունը։
- 3x և 5x-ը օպտիկական խոշորացման չափերն են: 2x և 10x-ը օպտիկական որակի թվային խոշորացման չափերն են:
- 2x խոշորացումը պետք է միացված լինի Camera Assistant հավելվածի կարգավորումներում: Camera Assistant-ը կարելի է ներբեռնել Galaxy Store-ից:
- 8K տեսանյութը հարկավոր է դիտել այնպիսի սարքով, որը ապահովում է 8K տեսանյութերի դիտում։
- 100X Space Zoom-ը ներառում է 10x օպտիկական որակի թվային և 100x թվային խոշորացում՝ բարձր կետայնության տեխնոլոգիայով: 10x-ից բարձր խոշորացնելու դեպքում կարող են նկատվել պատկերի որոշակի վատթարացումներ։
- Super HDR-ը կարող է համատեղելի չլինել որոշ հավելվածների հետ։
- AI Խորհուրդներ ֆունկցիան համատեղելի է JPG, PNG, GIF և MP4 ձևաչափերի հետ: Խմբագրման արդյունքները և որակը կարող են տարբերվել՝ կախված լուսանկարահանման կամ նկարահանման պայմաններից: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Չաթ Օգնական ֆունկցիայի տարբեր տոնայնություններ ու ոճեր առաջարկելու գործառույթը պահանջում է ինտերնետ կապ և մուտք դեպի Samsung հաշիվ: Ֆունկցիան ակտիվացնելու համար անհրաժեշտ է համապատասխանել տեքստի երկարության պահանջներին: Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված լեզվից: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Arena Breakout © Proxima Beta Pte. Limited. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Բոլոր այլ ապրանքային նշանները, պատկերանշանները և հեղինակային իրավունքները պատկանում են իրենց համապատասխան սեփականատերերին: Հասանելի է Samsung Galaxy Store-ում և որոշ երկրների այլ հավելվածների խանութներում:
- Snapdragon ապրանքանիշի արտադրանքը Qualcomm Technologies, Inc.-ի և/կամ նրա դուստր ձեռնարկությունների արտադրանքն է:
- Galaxy S24 Ultra-ում տեղադրված գոլորշիացման խցիկը 92%-ով ավելի մեծ է, քան Galaxy S23 Ultra-ինը:
- Galaxy S24 Ultra-ի պրոցեսորի կատարողականության թեստավորման արդյունքները գերազանցում են Galaxy S23 Ultra-ի պրոցեսորի համապատասխան ցուցանիշները: Փաստացի կատարողականությունը կախված կլինի օգտագործման միջավայրից, պայմաններից և նախապես տեղադրված ծրագրերից ու հավելվածներից:
- Մարտկոցի ծառայության իրական ժամկետը տատանվում է՝ կախված ցանցային միջավայրից, օգտագործվող հնարավորություններից և հավելվածներից, զանգերի և հաղորդագրությունների հաճախականությունից, լիցքավորման տևողությունից և շատ այլ գործոններից: Գնահատվում է UX Connect Research-ի կողմից կազմված միջին օգտագործման պրոֆիլի համաձայն: Գնահատվել է UX Connect անկախ հետազոտության կողմից 2023.11.25-2023.12.15 ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում՝ SM-S921, SM-S926 և SM-S928 նախնական թողարկման տարբերակներով՝ լռելյայն կարգավորումով՝ օգտագործելով LTE և 5G Sub6 ցանցերը: Չի փորձարկվել 5G mmWave ցանցի ներքո:
- Հիմնված է Samsung-ի ներքին լաբորատոր պայմաններում փորձարկման արդյունքների վրա՝ տվյալ մոդելի նախնական թողարկման տարբերակով, որը միացված է ականջակալին Bluetooth-ի միջոցով՝ լռելյայն կարգավորումներով և LTE ցանցին: Գնահատվել է մարտկոցի էներգիայի սպառումը՝ տեսանյութերի նվագարկման ժամանակ (վիդեոյի կետայնությունը՝ 720p, պահպանված է սարքի մեջ) և աուդիո նվագարկումը (սարքում պահպանված mp3 ֆայլ, 192 կբ/վ, անջատված LCD էկրանով): Տեսանյութի և աուդիո նվագարկման իրական տևողությունները տարբերվում են՝ կախված ինտերնետ կապից, կարգավորումներից, ֆայլի ձևաչափից, էկրանի պայծառությունից, մարտկոցի վիճակից և շատ այլ գործոններից:
- Galaxy S24 Ultra-ի Dynamic AMOLED 2X էկրանը հավաստագիր է ստացել VDE Germany-ի կողմից DCI-P3 գունային տիրույթում 100 տոկոս բջջային գույնի ծավալի համար, ինչը նշանակում է, որ ձեր պատկերները չեն լղոզվում, և դուք կստանաք անհավատալի վառ գույներ՝ անկախ պայծառության տարբեր աստիճաններից: Էկրանի առավելագույն պայծառությունը կարող է հասնել մինչև 2600 nit՝ բարելավելով թվային բովանդակության մութ և լուսավոր հատվածների միջև կոնտրաստը և ապահովելով ավելի փայլուն որակ՝ 5,000,000:1 կոնտրաստ հարաբերակցությամբ՝ ավելի իմերսիվ դարձնելով ձեր էկրանը։
- Android™ սարքերից լարային փոխանցումների համար պահանվում է, որ ստացող և ուղարկող սարքերը ունենան Android™ 4.3 կամ ավելի թարմ ծրագրային ապահովում։ Անլար կապի համար ստացող և ուղարկող սարքերը պետք է ունենա Android™ 4.0 կամ ավելի թարմ ծրագրային ապահոովում։ Բացեք Smart Switch Mobile-ը Galaxy սարքի «Կարգավորումներ»-ում կամ ներբեռնեք Smart Switch Mobile հավելվածը Galaxy Store-ից: Փոխանցման համար հասանելի տվյալներն ու բովանդակությունը կարող են տարբերվել՝ կախված փոխանցման եղանակից:
- Լարային փոխանցումները iOS-ից պահանջում են, որ ստացող սարքն ունենա Android™ 4.3 կամ ավելի թարմ, իսկ ուղարկող սարքը՝ iOS 5 կամ ավելի թարմ ծրագրային ապահովում: Փոխանցումները կարող են իրականացվել առանց մալուխի՝ անլար կապի կամ iCloud-ի միջոցով: Անլար կապի համար ստացող սարքը պետք է ունենա Android™ 4.0 կամ ավելի նոր, իսկ ուղարկող սարքը պետք է ունենա iOS 12 կամ ավելի նոր ծրագրային ապահովում: iCloud-ի փոխանցումները պահանջում են, որ ստացող սարքն ունենա Android™ 4.0 կամ ավելի նոր, իսկ ուղարկող սարքը՝ iOS 5 կամ ավելի նոր ծրագրային ապահովում: Բացեք Smart Switch Mobile-ը Galaxy սարքի «Կարգավորումներ»-ում կամ ներբեռնեք Smart Switch Mobile հավելվածը Galaxy Store-ից: Անլար փոխանցումների համար ներբեռնեք Smart Switch-ը iOS-ի համար App Store-ից ձեր iPhone-ի կամ iPad-ի վրա: Փոխանցման համար հասանելի տվյալներն ու բովանդակությունը կարող են տարբերվել՝ կախված փոխանցման եղանակից:
- Խորհուրդ է տրվում օգտագործել լարային կապ, երբ միանգամից փոխանցվում են տարբեր տեսակի տվյալներ։
- Galaxy Buds2 Pro-ն, Galaxy Watch6 Classic-ը և Galaxy Tab S9-ը վաճառվում են առանձին:
- Հասանելի է Android OS 10 (Q OS) կամ ավելի թարմ տարբերակում և One UI 2.1 կամ ավելի նոր օպերացիոն համակարգերով սարքերում: Համատեղելի ԱՀ-ները ներառում են Samsung Notebook-ները և Galaxy Books-ը՝ ներառյալ Qualcomm-ի վրա հիմնված ԱՀ-ները, որոնք թողարկվել են 2020-ին կամ ավելի ուշ, ինչպես նաև այլ արտադրողների կողմից թողարկված Windows ԱՀ-ները, որոնք ունեն Windows 10 2004 կամ ավելի նոր ծրագրային ապահովում և Intel version 22.50.02 Bluetooth կամ ավելի նոր և Intel version 22.50.07 Wi-Fi կամ ավելի նոր դյայվերներ։
- Galaxy Tab S9-ը վաճառվում է առանձին
- QR կոդերի և կոնտակտների միջոցով ֆայլերի փոխանակման ժամանակ կարող է միաժամանակ փոխանցվել մինչև 1000 ֆայլ: Առանձին ֆայլերի ծավալը պետք է լինի 3GB-ից պակաս, և ընդհանուր առմամբ օրական կարող է փոխանցվել մինչև 5GB տվյալ: Հղումները սպառվում են երկու օր անց: Ուղարկողի սարքը պահանջում է Samsung հաշիվ, և ուղարկողի և ստացողի սարքերը պահանջում են ինտերնետ կապ:
- Galaxy Tab S9-ը and Galaxy Book4-ը վաճառվում են առանձին։
- Knox Matrix-ն աշխատում է Galaxy սմարթֆոնների և One UI 6.0 կամ ավելի թարմ ծրագրային ապահովմամբ պլանշետների վրա: Հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված երկրից կամ տարածաշրջանից:
- Պահպանման տարբերակները և հասանելիությունը կարող են տարբերվել՝ կախված օպերատորից, երկրից կամ տարածաշրջանից: Պահպանման իրական հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված նախապես տեղադրված ծրագրերից։
- Բոլոր աքսեսուարները վաճառվում են առանձին։
- Galaxy S24 Ultra-ի էկրանին արտագծված ուղղանկյան անկյունագծի երկարությունը 6․8 դյույմ է։ Galaxy S24-ի էկրանին արտագծված ուղղանկյան անկյունագծի երկարությունը 6․2 դյույմ է և 6 դյույմ՝ հաշվի առնելով կլորացված անկյունները։ Galaxy S24+-ի էկրանի չափը 6․7 դյույմ է և 6,5 դյույմ՝ հաշվի առնելով կլորացված անկյունները: Իրական տեսանելի տարածքը ավելի քիչ է կլորացված անկյունների և տեսախցիկի անցքի պատճառով:
- Տիպիկ ցուցանիշը ստացվել են երրորդ կողմի լաբորատոր պայմաններում: Տիպիկ ցուցանիշը գնահատված միջին արժեքն է՝ հաշվի առնելով մարտկոցների ծավալների շեղումները IEC 61960 ստանդարտով փորձարկված մարտկոցների նմուշների միջև: Գնահատված հզորությունը 3880 mAh է Galaxy S24-ի համար, 4755 mAh Galaxy S24+-ի համար և 4855 mAh Galaxy S24 Ultra-ի համար: Մարտկոցի աշխատանքի իրական տևողությունը կարող է տարբերվել՝ կախված ինտերնետից, օգտագործման ձևերից և այլ գործոններից: