Galaxy AI. Սկիզբ
Բարի գալուստ բջջային AI-ի դարաշրջան: Սմարթֆոնը ձեր կյանքի ամենակարևոր սարքն է, իսկ Galaxy S24-ի | S24+-ի հետ դուք կարող եք բացահայտել ստեղծարարության, արդյունավետ աշխատանքի և հնարավորությունների բոլորովին նոր աշխարհ։
Հեշտ․ Քեզ համար
Վայելեք գծերի գեղեցկությունը
Հեշտ է պահել ձեռքում: Հաճելի է հպվել: Galaxy S24-ը և S24+-ը, ունենալով ատլասե էֆեկտով փայլատ մակերևույթ, ապշեցնում են թե՛ հպվելիս, թե՛ իրենց տեսքով։
Մեծ, ավելի մեծ և ավելի արագ
Դիմավորե՛ք այն թարմացումները, որոնց երկար եք սպասել: Ավելի մեծ էկրան: Ավելի տարողունակ մարտկոց: Ավելի հզոր պրոցեսոր։ Galaxy S24-ին և S24+-ին սիրահարվելու այնքան պատճառ կա։ Հատկապես հիմա, երբ Galaxy S24+-ն ունի մինչ օրս ցանկացած Galaxy սարքի էկրանի ամենաբարձր կետայնությունը՝ QHD+:
Galaxy AI արհեստական բանականություն
Հստակեցրեք մանրամասները պատկերների մշակման ալգորիթմով
50MP. Մեգա Մեգա Պիքսելներ
Իսկական պիքսելային հզորություն, որը երբեք չի հիասթափեցնի: Ստեղծեք բարձրորակ լուսանկարներ, որոնք անկասկած կդիմանան ժամանակի փորձությանը գալիք տարիների ընթացքում:
Նկարե՛ք հեռուն՝ նույնիսկ մթության ժամանակ
Super HDR պատկերը մինչև լուսանկարելը՝ AI-ի շնորհիվ
Super HDR ֆունկցիայի թարմացման շնորհիվ, այժմ դուք կարող եք ստանալ վառ, իրատեսական լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես Camera հավելվածում, այնպես էլ՝ սոցիալական ցանցերի հավելվածներում տեսախցիկների միջոցով նկարելիս:
Տեսեք պատկերը Super HDR ռեժիմով նախքան լուսանկարելը։ Պահպանեք այն ձեր Պատկերասրահում կամ վերբեռնեք ձեր լրահոսում. ցանկացած դեպքում դուք կտեսնեք նույն ապշեցուցիչ HDR որակը:
Փոխեք չափերը, խմբագրեք, մշակեք։ Հեշտ․ Galaxy AI-ի հետ
Բացահայտե՛ք արհեստական բանականությամբ աշխատող լուսանկարների մշակման հրաշքը: Այժմ դուք կարող եք առանց ավելորդ ջանքերի կատարելագործել ձեր լուսանկարները՝ փայլուն տեսք հաղորդելով դրանց: Բայց սա դեռ ամենը չէ, նույնիսկ եթե չկարողանաք նկարել ձեր ուզած կադրը, Խելացի Խմբագրիչը կարող է լրացնել ֆոնը և անհետացնել անցանկալի օբյեկտները:
Ուրվագծեք ու գտեք։ Հեշտ, Galaxy AI-ի հետ։
Պայծառ էկրան նույնիսկ արևի տակ
Այս հսկայական էկրանները ստեղծված են ամենատպավորիչ խաղերի համար: Շնորհիվ էկրանի մեծացված չափերի և չափազանց բարակ շրջանակների՝ Galaxy S24-ի 6,2 դյույմանոց FHD+ և Galaxy S24+-ի 6,7 դյույմանոց QHD+ էկրանները թույլ են տալիս ձեզ ընկղմվել խաղի մեջ ավելին, քան երբևէ:, Իսկ Vision Booster ֆունկցիայի միջոցով դուք կարող եք վայելել օպտիմալ գույնը և կոնտրաստը:
Ինչու՞ անցնել iOS-ից Galaxy-ի:
Անցեք iOS-ից առանց ավելորդ ջանքերի։
Պահպանեք ձեր լուսանկարները, կոնտակտները, օրացույցը և հավելվածները Smart Switch-ի միջոցով, նույնիսկ եթե անցնեք iOS-ից:,,
Բացահայտեք AI նոր հորիզոնները
Անցեք Galaxy-ին՝ բջջային AI-ի նոր դարաշրջանի հետ ձեր ողջ օրը հեշտացնելու համար
Փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից
Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի կայուն ապագա: Մենք հավատում ենք կայուն ապագայի կառուցմանը փոքր քայլերի միջոցով, որոնք կարող են մեծ փոփոխությունների բերել: Հաճելի է օգտակար գործ անելը։
Հաճախ տրվող հարցեր
Ծանոթացիր Galaxy S24 և Galaxy S24+-ի հետ
Samsung-ի պաշտոնական գործընկերները Հայաստանում
-
Գտնել խանութը
-
Գտնել խանութը
-
Գտնել խանութը
-
Գտնել խանութը
-
Գտնել խանութը
-
Գտնել խանութը
-
Գտնել խանութը
- Հաջորդականությունները կրճատվել և մոդելավորվել են: Արդյունքները միայն ցուցադրման նպատակ ունեն: Արդյունքները կարող են տարբերվել՝ կախված տեսողական համընկնումներից: Պահանջում է ինտերնետ կապ: Օգտատերերից կարող է պահանջվել Android-ի վերջին տարբերակի թարմացում: Ապրանքի ֆունկցիոնալությունը կարող է կախված լինել ձեր հավելվածից և սարքի կարգավորումներից: Որոշ գործառույթներ կարող են համատեղելի չլինել որոշ հավելվածների հետ: Ծառայության հասանելիությունը տարբերվում է ըստ երկրի և լեզվի: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Սինքրոն Թարգմանիչ ֆունկցիայի համար պահանջվում է ինտերնետ կապ և մուտք դեպի Samsung հաշիվ: Սինքրոն Թարգմանություն ֆունկցիան հասանելի է միայն նախապես տեղադրված Samsung բջջային հավելվածում: Որոշ լեզուներ կարող են պահանջել լեզվական փաթեթի ներբեռնում: Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված լեզվից: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Նշումների Օգնական ֆունկցիան պահանջում է ինտերնետ կապ և մուտք դեպի Samsung հաշիվ: Կիրառվում է նիշերի սահմանափակում: Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված լեզվից: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Խելացի Խմբագրիչ ֆունկցիան պահանջում է ինտերնետ կապ և մուտք դեպի Samsung հաշիվ: Խելացի Խմբագրիչ ֆունկցիայով խմբագրելը հանգեցնում է մինչև 12 ՄՊ լուսանկարի չափերի փոփոխության: Պահպանելուց հետո պատկերի վրա դրվում է հատուկ նշան՝ ցույց տալու համար, որ պատկերը ստեղծվել է AI-ի կողմից: Ստեղծված արդյունքի ճշգրտությունն ու հուսալիությունը երաշխավորված չէ:
- Galaxy S24+՝ համեմատած Galaxy S24-ի հետ։
- Galaxy S23-ի և S23+-ի համեմատ։
- Galaxy S24-ի էկրանին արտագծված ուղղանկյան անկյունագծի երկարությունը 6․2 դյույմ է և 6 դյույմ՝ կլորացված անկյուններով, իսկ Galaxy S24+-ի էկրանին արտագծված ուղղանկյան անկյունագծի երկարությունը 6․7 դյույմ է և 6,5 դյույմ՝ կլորացված անկյուններով։ Իրական տեսանելի տարածքը ավելի քիչ է կլորացված անկյունների և տեսախցիկի անցքի պատճառով:
- Տիպիկ ցուցանիշը փորձարկվել է երրորդ կողմի լաբորատոր պայմաններում: Տիպիկ ցուցանիշը գնահատված միջին արժեքն է՝ հաշվի առնելով մարտկոցների ծավալների շեղումները IEC 61960 ստանդարտով փորձարկված մարտկոցների նմուշների միջև: Գնահատված հզորությունը 3880 mAh է Galaxy S24-ի համար, 4755 mAh Galaxy S24+-ի համար և 4855 mAh Galaxy S24 Ultra-ի համար: Մարտկոցի աշխատանքի իրական տևողությունը կարող է տարբերվել՝ կախված ինտերնետից, օգտագործման ձևերից և այլ գործոններից:
- Գույնի առկայությունը կարող է տարբերվել՝ կախված երկրից կամ մատակարարից։
- Շրջանակը չի ներառում ձայնի և կողային ստեղները կամ SIM բնիկը։
- 12MP 2x օպտիկական որակի թվային խոշորացումն ապահովված է Adaptive Pixel սենսորի միջոցով։
- Արդյունքները կարող են տարբերվել՝ կախված լույսից և/կամ նկարահանման պայմաններից՝ ներառյալ բազմաթիվ առարկաները, ֆոկուսից դուրս լինելը կամ շարժվող առարկաների առկայությունը։
- 30X Space Zoom-ը ներառում է 3x օպտիկական որակի թվային և 30x թվային խոշորացում` բարձր կետայնության տեխնոլոգիայով: 3x-ից բարձր խոշորացնելուց դեպքում կարող են նկատվել պատկերի որոշակի վատթարացումներ:
- AI Zoom-ը կիրառվում է թվային խոշորացման աստիճանների միջև եղած հեռավորությունների վրա: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Super HDR-ը չի աշխատում սոցիալական մեդիայի որոշ հավելվածներում։ Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- AI Խորհուրդներ ֆունկցիան համատեղելի է JPG, PNG, GIF և MP4 ձևաչափերի հետ: Խմբագրման արդյունքները և որակը կարող են տարբերվել՝ կախված լուսանկարահանման կամ նկարահանման պայմաններից: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Չաթ օգնական ֆունկցիայի օգտագործմամբ թարգմանությունը կարող է պահանջել մուտք դեպի Samsung հաշիվ: Որոշ չաթ հավելվածներում գործառույթը հասանելի չէ։ Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված լեզվից: Այս ֆունկցիան ակտիվանում է, երբ հայտնաբերվում է թարգմանվող լեզուն: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- Որոշ ֆունկցիոնալ վիջեթներ կարող են պահանջել ինտերնետ կապ և/կամ մուտք Samsung հաշիվ: Հավելվածներում ֆունկցիաների առկայությունը կարող է տարբերվել՝ կախված երկրից:
- Չաթ Օգնական ֆունկցիայի տարբեր տոնայնություններ ու ոճեր առաջարկելու գործառույթը պահանջում է ինտերնետ կապ և մուտք դեպի Samsung հաշիվ: Ֆունկցիան ակտիվացնելու համար անհրաժեշտ է համապատասխանել տեքստի երկարության պահանջներին: Ծառայության հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված լեզվից: Արդյունքների ճշգրտությունը երաշխավորված չէ:
- ©2024 Gameloft. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Gameloft-ը, Gameloft-ի լոգոն և Asphalt-ը Gameloft-ի ապրանքանիշերն են ԱՄՆ-ում և/կամ այլ երկրներում: Բոլոր արտադրողները, մեքենաները, անունները, ապրանքանիշերը և հարակից պատկերները իրենց համապատասխան սեփականատերերի ապրանքանիշերն են և/կամ հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերը:
- Galaxy S24 Ultra-ի Dynamic AMOLED 2X էկրանը հավաստագիր է ստացել VDE Germany-ի կողմից DCI-P3 գունային տիրույթում 100 տոկոս բջջային գույնի ծավալի համար, ինչը նշանակում է, որ ձեր պատկերները չեն լղոզվում, և դուք կստանաք անհավատալի վառ գույներ՝ անկախ պայծառության տարբեր աստիճաններից: Էկրանի առավելագույն պայծառությունը կարող է հասնել մինչև 2600 nit՝ բարելավելով թվային բովանդակության մութ և լուսավոր կողմերի միջև կոնտրաստը և ապահովելով ավելի փայլուն որակ՝ 5,000,000:1 կոնտրաստ հարաբերակցությամբ՝ ավելի իմերսիվ դարձնելով ձեր էկրանը։
- Մարտկոցի ծառայության իրական ժամկետը տատանվում է՝ կախված ցանցային միջավայրից, օգտագործվող հնարավորություններից և հավելվածներից, զանգերի և հաղորդագրությունների հաճախականությունից, լիցքավորման տևողությունից և շատ այլ գործոններից: Գնահատվում է UX Connect Research-ի կողմից կազմված միջին օգտագործման պրոֆիլի համաձայն: Գնահատվել է UX Connect անկախ հետազոտության կողմից 2023.11.25-2023.12.15 ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում՝ SM-S921, SM-S926 և SM-S928 նախնական թողարկման տարբերակներով՝ լռելյայն կարգավորումով՝ օգտագործելով LTE և 5G Sub6 ցանցերը: Չի փորձարկվել 5G mmWave ցանցի ներքո:
- Հիմնված է Samsung-ի ներքին լաբորատոր պայմաններում փորձարկման արդյունքների վրա՝ տվյալ մոդելի նախնական թողարկման տարբերակով, որը միացված է ականջակալին Bluetooth-ի միջոցով՝ լռելյայն կարգավորումներով և LTE ցանցին: Գնահատվել է մարտկոցի էներգիայի սպառումը՝ տեսանյութերի նվագարկման ժամանակ (վիդեոյի կետայնությունը՝ 720p, պահպանված է սարքի մեջ) և աուդիո նվագարկումը (սարքում պահպանված mp3 ֆայլ, 192 կբ/վ, անջատված LCD էկրանով): Տեսանյութի և աուդիո նվագարկման իրական տևողությունները տարբերվում են՝ կախված ինտերնետ կապից, կարգավորումներից, ֆայլի ձևաչափից, էկրանի պայծառությունից, մարտկոցի վիճակից և շատ այլ գործոններից:
- Android™ սարքերից լարային փոխանցումների համար պահանջվում է, որ ստացող և ուղարկող սարքերը ունենան Android™ 4.3 կամ ավելի թարմ ծրագրային ապահովում։ Անլար կապի համար ստացող և ուղարկող սարքերը պետք է ունենա Android™ 4.0 կամ ավելի թարմ ծրագրային ապահոովում։ Բացեք Smart Switch Mobile-ը Galaxy սարքի «Կարգավորումներ»-ում կամ ներբեռնեք Smart Switch Mobile հավելվածը Galaxy Store-ից: Փոխանցման համար հասանելի տվյալներն ու բովանդակությունը կարող են տարբերվել՝ կախված փոխանցման եղանակից:
- Լարային փոխանցումները iOS-ից պահանջում են, որ ստացող սարքն ունենա Android™ 4.3 կամ ավելի թարմ, իսկ ուղարկող սարքը՝ iOS 5 կամ ավելի թարմ ծրագրային ապահովում: Փոխանցումները կարող են իրականացվել առանց մալուխի՝ անլար կապի կամ iCloud-ի միջոցով: Անլար կապի համար ստացող սարքը պետք է ունենա Android™ 4.0 կամ ավելի նոր, իսկ ուղարկող սարքը պետք է ունենա iOS 12 կամ ավելի նոր ծրագրային ապահովում: iCloud-ի փոխանցումները պահանջում են, որ ստացող սարքն ունենա Android™ 4.0 կամ ավելի նոր, իսկ ուղարկող սարքը՝ iOS 5 կամ ավելի նոր ծրագրային ապահովում: Բացեք Smart Switch Mobile-ը Galaxy սարքի «Կարգավորումներ»-ում կամ ներբեռնեք Smart Switch Mobile հավելվածը Galaxy Store-ից: Անլար փոխանցումների համար ներբեռնեք Smart Switch-ը iOS-ի համար App Store-ից ձեր iPhone-ի կամ iPad-ի վրա: Փոխանցման համար հասանելի տվյալներն ու բովանդակությունը կարող են տարբերվել՝ կախված փոխանցման եղանակից:
- Խորհուրդ է տրվում օգտագործել լարային կապ, երբ միանգամից փոխանցվում են տարբեր տեսակի տվյալներ։
- Galaxy Buds2 Pro-ն, Galaxy Watch6 Classic-ը և Galaxy Tab S9-ը վաճառվում են առանձին:
- Հասանելի է Android OS 10 (Q OS) կամ ավելի թարմ տարբերակում և One UI 2.1 կամ ավելի նոր օպերացիոն համակարգերով սարքերում: Համատեղելի ԱՀ-ները ներառում են Samsung Notebook-ները և Galaxy Books-ը՝ ներառյալ Qualcomm-ի վրա հիմնված ԱՀ-ները, որոնք թողարկվել են 2020-ին կամ ավելի ուշ, ինչպես նաև այլ արտադրողների կողմից թողարկված Windows ԱՀ-ները, որոնք ունեն Windows 10 2004 կամ ավելի նոր ծրագրային ապահովում և Intel version 22.50.02 Bluetooth կամ ավելի նոր և Intel version 22.50.07 Wi-Fi կամ ավելի նոր դյայվերներ։
- Galaxy Tab S9-ը վաճառվում է առանձին
- QR կոդերի և կոնտակտների միջոցով ֆայլերի փոխանակման ժամանակ կարող է միաժամանակ փոխանցվել մինչև 1000 ֆայլ: Առանձին ֆայլերի ծավալը պետք է լինի 3GB-ից պակաս, և ընդհանուր առմամբ օրական կարող է փոխանցվել մինչև 5GB տվյալ: Հղումները սպառվում են երկու օր անց: Ուղարկողի սարքը պահանջում է Samsung հաշիվ, և ուղարկողի և ստացողի սարքերը պահանջում են ինտերնետ կապ:
- Knox Matrix-ն աշխատում է Galaxy սմարթֆոնների և One UI 6.0 կամ ավելի թարմ ծրագրային ապահովմամբ պլանշետների վրա: Հասանելիությունը կարող է տարբերվել՝ կախված երկրից կամ տարածաշրջանից:
- Պահպանման տարբերակները և հասանելիությունը կարող են տարբերվել՝ կախված օպերատորից, երկրից կամ տարածաշրջանից: Պահպանման իրական հասանելիությունը կարող է տարբեր լինել՝ կախված նախապես տեղադրված ծրագրաշարից:
- Բոլոր աքսեսուարները վաճառվում են առանձին