Բացահայտե՛ք Galaxy նոր սարքավորումները Հայաստանում

Galaxy Watch Ultra

Երբևէ ստեղծված ամենադիմացկուն Galaxy Watch-ը

Մեծ ձեռքբերումների համար ստեղծված Galaxy Watch Ultra-ն դիմակայում է մինչև 50°C ջերմաստիճանին, մինչև 9000մ բարձրությանը, մինչև 10 մթնոլորտ ջրի ճնշմանը և անխափան աշխատում այս պայմաններում՝ շնորհիվ նոր, հզոր 3 նանոմետրանոց պրոցեսորի: Աշխատեք առավելագույն հզորությամբ՝ առանց անհանգստանալու մարտկոցի լիցքի մասին, որն էներգախնայողության ռեժիմում բավականացնում է մինչև 100 ժամ: Նորացված BioActive սենսորը կօգնի վերահսկել Ձեր ինքնազգացողությունը, իսկ Galaxy AI արհեստական բանականությունը կհուշի, թե ինչպես ընդլայնեք Ձեր հնարավորությունները:

Galaxy Watch7

Ընդգծեք Ձեր ոճը Galaxy Watch7-ով

Բարի գալուստ ինքնազգացողության վերահսկման նոր դարաշրջան՝ արհեստական բանականության կիրառմամբ: Լիցքավորվեք ամբողջ օրը նորարարական 3 նանոմետրանոց պրոցեսորի շնորհիվ: Գտեք Ձեր ճանապարհը երկհաճախական GPS-ի օգնությամբ: Հետևեք սրտի զարկերին, մարզումներին և քնի որակին կատարելագործված BioActive սենսորի միջոցով: Galaxy AI արհեստական բանականությունը «Կենսական ուժերի ցուցանիշ» ֆունկցիայի միջոցով՝ վերականգնման վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրի` օգնելով հետևել Ձեր առողջությանը: Ծանոթացեք Galaxy Watch7-ին՝ Ձեր ամենօրյա AI օգնականին:

Galaxy Buds3 Pro

Galaxy AI արհեստական բանականությունը
Ձեր Galaxy Buds3 Pro-ի համար

Galaxy Buds3 Pro-ն ապահովում է ձայնի մեջ խորասուզման միանգամայն նոր մակարդակ, ինչպիսին երբեք չեք զգացել: Շնորհիվ 24-բիթանոց կոդեկի` յուրաքանչյուր մանրուք կլսեք անհավանական պարզությամբ: Իսկ նոր երկալիք ուժեղացուցիչը ձայնի աղավաղումը կհասցնի նվազագույնի: Ավելին, հարթ թվիթերով բարելավված երկշերտ ակուստիկ համակարգը թույլ կտա Ձեզ խորասուզվել հարուստ և բազմակողմանի ձայնի մեջ: Galaxy Buds3 Pro-ն հագեցած է աղմուկի նվազեցման առաջադեմ համակարգով, որն ընդլայնվել է Galaxy AI տեխնոլոգիաներով: Այժմ կարող եք լիովին ընկղմվել երաժշտության մեջ՝ մեկուսանալով արտաքին աշխարհից։ Իսկ սինքրոն թարգմանության ֆունկցիան հնարավորինս կհեշտացնի օտարալեզու կոնտենտ լսելը: Բացահայտեք Ձեր Buds-ի նոր հնարավորությունները:

Galaxy Buds3

Galaxy AI արհեստական բանականությունը
Ձեր Galaxy Buds3-ի համար

Բացահայտեք Ձեր սիրելի երգերի մանրամասները: Բարձրախոսների անկյունային դասավորությամբ նոր կառուցվածքն էլ ավելի է մոտեցնում ձայնը Ձեր ականջներին: Զգացեք ռիթմը կատարելագործված 11 մմ բարձրախոսի շնորհիվ, որն ապահովում է հզոր ու դինամիկ ձայն: Զգացեք յուրաքանչյուր նոտա, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր մանրուք բարձր Hi-Fi լուծաչափով ներկառուցված 24-բիթանոց կոդեկով: Իսկ սինքրոն թարգմանության ֆունկցիան հնարավորինս կհեշտացնի օտարալեզու կոնտենտ լսելը: Բացահայտեք Ձեր Buds-ի նոր հնարավորությունները:

Galaxy Tab S9

Ստեղծագործի՛ր նորովի: Խաղա՛ նորովի

Ստեղծագործի՛ր նորովի: Խաղա՛ նորովի

Samsung Galaxy պլանշետները կօգնեն բացահայտել ձեր ստեղծագործական պոտենցիալը, լինել առավել արդյունավետ և վայելել ցանկացած կոնտենտ 24/7 ռեժիմով:
Ստեղծի՛ր գեղանկարչական գլուխգործոցներ, կատարի՛ր գրառումներ, խաղա՛, դիտի՛ր ֆիլմեր և սերիալներ:

  • Տեղեկացնում ենք, որ սույն կայքը՝ իր ամբողջ պարունակությանբ կրում է բացառապես տեղեկատվական բնույթ և ոչ մի դեպքում չի հանդիսանում հրապարակային օֆերտա: Նշված ապրանքների գների և առկայության վերաբերյալ մանրամասները ճշտեք Samsung-ի պաշտոնական գործընկերների խանութներից: Հիմնական ֆունկցիան կարող է տարբերվել հիմնական բնութագրից:
  • *Գալաքսի, Զեթ, Ֆլիպ4, Ֆոլդ4, Ֆլեքս, ԱյՊիԻքս8, էս, Ուլտրա, Գալաքսի Բադս2 Պրո